Archives
Օբամայի դիրքորոշումը նույնն է
Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը Հայոց Ցեղասպանության փաստի շուրջ անփոփոխ է, այն օրերից սկսյալ, երբ նա նախագահական ընտրարշավի օրերին Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական հարցապնդմանը ի պատասխան գրավոր հայտարարությամբ վերահաստատել է դա, եւ իբրեւ սենատոր կոչ արել ամերիկյան այն օրվա վարչակազմին, ընդունել այն:£Առնվազն այդպիսի պատասխան տվեց Բարաք Օբաման Անկարայում կայացած մամուլի ասուլիսում “Չիկագո տրիբյունի” թղթակցի հարցին: Բոլորն […]
Մեծապատիվ մուրացկանը Ադրբեջանից
Իլհամ Ալիեւն անդրդվելի էր Ստամբուլում անցկացվող Քաղաքակրթությունների դաշինքի խորհրդաժողովին չմեկնելու որոշման մեջ: Մինչդեռ նրան այդ դեմարշից հետ պահելու համար զանգահարել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն ու թուրքական “Հյուրիյեթը”: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն կարողացել տարհամոզել […]
Դեմարշից հետո` արտգործնախարար Նալբանդյանը մեկնելու է
Հստակեցվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստամբուլ մեկնելու խճճված պատմության ապագան: Քիչ առաջ արտգործնախարարությունից տեղեկացրեցին, որ նրա աշխատանքային ծրագրերում փոփոխություններ չկան: Դիվանագիտական այս ձեւակերպումը նշանակում է, որ այնուամենայնիվ, Էդուարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու “Քաղաքակրթությունների երկրկխոսություն” միաջազգային համաժողովին: Հարցն ավարտ ունի, թեեւ հարցականները մնացել են: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին […]
Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելը հարցականների տակ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու շուրջ հարցականները շարունակում են օդում կախված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա, ուր պետք է մասնակցեր ՙքաղաքակրթությունների երկխոսություն՚ միջազգային համաժողովին, որի մասին արտգործնախարարությունը նախապես հայտնել էր: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից առայժմ չհաջողվեց մեկնաբանություն […]
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է մեկնել Ստամբուլ
Ինչպես նախապես հայտարարվել էր, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ կատարելիք այցը չի կայանա։ Այսօր երեկոյան, Երեւան-Ստամբուլ ուղերթով Էդվարդ Նալբանդյանը մեր տեղեկություններով չի մեկնել Ստամբուլ։ Միաժամանակ, գրեթե նույն ժամին նա պարզաբանում է տվել “Ինտերֆաքս” լրատվական գործակալությանը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Ինտերֆաքս” ռուսական լրատվական գործակալությանը մեկնաբանություն է տվել այն հարցի շուրջ, որ “վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից […]
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ
Էմիլ Դանիելյան Ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ` մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հնարավոր է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «զուսպ լավատեսություն» արտահայտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման […]
Ադրբեջանի նախագահը չի՞ մասնակցի Թուրքիայում կայանալիք համաժողովին
Հրաչ Մելքումյան, Պրահա Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 6-ին անցկացվելիք «Քաղաքակրթությունների դաշինքի» համաժողովին: APA գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւը հրավեր ստացել է, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով` Թուրքիա չի մեկնելու: Հաղորդագրությունում մեկնաբանվում է, որ դա կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու` Թուրքիայի նախապատրաստական աշխատանքների դեմ բողոքի նշան լինել: Մեջբերելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման […]
Wall Street Journal. «Թուրքիան եւ Հայաստանը կարող են շուտով հայտարարել սահմանի բացման մասին»
Հրաչ Մելքումյան, Պրահա Թուրքիան եւ Հայաստանը կարող են շուտով հայտարարել սահմանի վերաբացման ու հարաբերությունների վերականգնման համաձայության մասին, – գրում է Wall Street Journal թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Այդ գործընթացը, ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, կօգնի կայունացնել տարածաշրջանը, որը գնալով ավելի ու ավելի կարեւոր է դառնում նավթի ու գազի փոխադրման համար: Համաձայնության գալու ժամկետը կապվում է […]
Միացյալ Նահանգների պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարին
Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմությամբ հիշելով Հայաստանի նախագահի […]
Արմեն Ռուստամյան. «ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը կսատարի հայ – թուրքական լիարժեք երկխոսությանը»
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե կարող է խոչընդոտել, այլ հակառակը` սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք երկխոսության կայացմանը: Այսպիսի համոզմունք է հայտնում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հաուըրդ Բերմանին հղած նամակում: «Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության […]