Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելը հարցականների տակ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու շուրջ հարցականները շարունակում են օդում կախված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա, ուր պետք է մասնակցեր ՙքաղաքակրթությունների երկխոսություն՚ միջազգային համաժողովին, որի մասին արտգործնախարարությունը նախապես հայտնել էր: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից առայժմ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:
Սակայն քիչ առաջ, մեր հեռուստաընկերությանը հատնի դարծավ, որ այնուամենայնիվ այսօր ծարգիրը փոխվել է եւ առաջիկա ժամերին նա այնուամենայնիվ մեկնելու է Ստամբուլ: Նախարարի երեկվա հրաժարման եւ այսօր մեկնելու մասին լուրերը արտգործնախարարությունում չեն մեկնաբանում: