Archive for February, 2010
«Ողջամիտ ժամկետը» երկարաձգելու նոր հնարավորություն
Թուրքական «Taraf» թերթի կողմից հրապարակած «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան խուզարկություններ եւ ձերբակալություններ: Պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով փետրվարի 22-ին ձերբակալվեցին 49, փետրվարի 24-ին` 8 պաշտոնաթող եւ ծառայող բարձրաստիճան զինվորականներ, որոնց կեսը գեներալներ են: Ելնելով այս ամենից` ՀՀ քաղաքական դաշտում ակտիվորեն սկսել են շրջանառվել տեսակետներ, իբր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կձգձգվի […]
Հիլարի Քլինթոն. «Լավ կլինի, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն իրենք հաղթահարեն անցյալը»
Վաշինգտոնը շահագրգռված է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անկեղծ ու լիարժեք ուսումնասիրությամբ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Քլինթոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. գործընթացը պետք է ընթանա առանց […]
Ամերիկացի դիվանագետը բացահայտում է Կարսի պայմանագրի գոյությունը
Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, Թուրքիայում օրերս խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին հաստատել է, որ դրանցում պարունակվում են այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնում էին Հայաստանում: Այդ մասին Հայաստանում լռում են: Իսկ ինչ է ասել ԱՄՆ դեսպանը Անկարայում:
Սերժ Սարգսյան. Որևէ բան չի խանգարում Թուրքիային բացել իր կողմից փակված սահմանը
Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ի թիվս այլ հրավիրյալների, Ահմեդ Դավութօղլուն նույնպես մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է […]
Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւը կքվեարկվի մարտի 4-ին
Ամերիկյան կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը քննարկելու եւ քվեարկելու է մարտի 4-ին: Քննարկումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 19-ին: Այդ օրը “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը ուղիղ եթերում կներկայացնի հանձնաժողովի նիստի ողջ ընթացքը:
Ամերիկացի դիվանագետը բացահայտում է Կարսի պայմանագրի գոյությունը
Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, Թուրքիայում օրերս խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին հաստատել է, որ դրանցում պարունակվում են այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնում էին Հայաստանում: Այդ մասին Հայաստանում լռում են: Իսկ ինչ է ասել ԱՄՆ դեսպանը Անկարայում: Հայ-թուրքական արձանագրություններով վերահաստատվում է Կարսի պայմանագիրը եւ պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է Հայոց Ցեղասպանության հարցը, այս մասին Թուրքիայում միացյալ նահանգների դեսպանը` […]
Գործադիրը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները
Ձայների 70 կողմ եւ 4 դեմ հարաբերակցությամբ պատգամավորներն այսօր ընդունել են “Միջազգային պայմանագրերի մասին” օրենքում լրացում կատարելու կառավարության նախագիծը: Դրա վերաբերյալ Դաշնակցության ներկայացրած առաջարկությունները գործադիրը չի ընդունել, բայց չի էլ մերժել: Համարժեք է եղել խմբակցության կեցվածքը. նախագծի քվեարկությանը ՀՅԴ-ն չի մասնակցել: Առաջին ընթերցմամբ` երեկ, երկրորդ ընթերցմամբ` այսօր, պատգամավորները քննարկեցին եւ ընդունեցին “Միջազգային պայմանագրերի մասին” օրենքում […]
Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի` Կիեւում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու […]
ՀՅԴ-ն հնարավորություն տվեց գործընթացը տապալելու
Եվ այդ պատճառով երեկ «կողմ» քվեարկեց նախաձեռնությանը՝ միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերը դադարեցնելու վերաբերյալ: Խորհրդարանը երեկ 88 «կողմ», 5 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է օրենքը լրացնել «Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» նոր հոդվածով, ըստ որի՝ ՀՀ […]
Հայ-թուրքական արձանագրությունների դադարեցմանն առնչվող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ, ՈՐՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԵՒ ՈՐԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՌՆՉՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ։ Կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Մինչեւ քվեարկությունը խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. – «Մենք գտնում ենք, […]