Archive for June, 2008
«Նախագահին վատ խորհուրդ են տվել»
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի պնդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ – թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Մենք այժմ գործընթաց ենք սկսել` ուղղակիորեն նախագահից պահանջելով բացատրություններ ու ճշգրտումներ իր արտահայտությունների առնչությամբ, որովհետեւ սա հստակ շեղում է թե’ նախկին նախագահ Քոչարյանի, թե’ գործող վարչակազմի մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: […]
«Մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել»
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը: Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի […]