Archive for January, 2009
Դավոսում տեղի է ունեցել Նալբանդյան-Բաբաջան հանդիպումը
Երեւան – Հունվարի 28-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ալի Բաբաջանը հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Դավոսում նախատեսվում է իր երկրորդ հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ: «Եթե հանդիպումների ընթացքում կոնկրետ արդյունքներ ձեռք […]
Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից»
Երեւան – ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 21-ին ամփոփեց 2008-ի արտաքին քաղաքական զարգացումները, մեկնաբանեց մի շարք առաջնահերթ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու հարցը: Նախարարը նաեւ հաստատեց, որ մեր երկիրը մասնակցելու է Կայունության եւ խաղաղության պլատֆորմի շուրջ Անկարայում անցկացվելիք հանդիպմանը: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի` ամերիկյան նոր վարչակազմին ուղղված […]
Ալի Բաբաջան. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ – թուրքական հաշտեցման ջանքերը»
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ – թուրքական հաշտեցման ջանքերը: «Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում… Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին», – «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը: […]
Կիրո Մանոյան. «Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է»
Երեւան – Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հարցը չի ընդգրկված առաջնահերթությունների օրակարգում, որովհետեւ երկրում կան բավական լուրջ ներքին խնդիրներ: «Ուրբաթ» ակումբում հունվարի 19-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եթե Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները, հատկապես «Էրգենեկոնի» հետ կապված, իշխանությունները հասցնեն մինչեւ […]