Archive for March, 2018
ՀՅԴ ՀԳՄ. «Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ»
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին […]
ՀՀ նախագահ. «Այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ […]