Archive for December, 2009

Աննախադեպ քայլ ԱՄՆ Կոնգրեսի կողմից

ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ ունենալով ԱՄՆ պաշտոնական և կոնգրեսական շրջանակաների հետ` ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պաշտոնական տեսանկյունից տարբեր մոտեցումը, որն առկա է Դաշնակցության և նրան հարող 14 քաղաքական ուժերի մոտ: Արմեն Ռուստամյանը հանդիպել է 7` հիմնականում […]

Posted by admin on December 25th, 2009

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անփառունակ վախճանը». Արմեն Ռուստամյան

ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այսօր ամփոփելով 2009 թվականը` առանձնացրել է մի շարք կորուստներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում: Արտաքին հարարբերությունների հանձնաժողովոի նախագահը հետադարձ հայացք գցելով հայ-թուրքական հարաբերությունների դինամիկային` դրանք որակեց ամենամեծ ձախողում և «անփառունակ վախճան. այսինքն` առկա խնդիրները լուծված չեն, այլ հակառակը` ավելի են բարդացել, […]

Posted by admin on December 25th, 2009

Արձանագրությունները մերժելու տարբերակներ

Երեւան (Երկիր) – ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից հրաժարվելու եւ արձանագրությունների վավերացումը տապալելու մի քանի տարբերակներ է առաջարկում։ Այսօր Մամուլի ազգային ակումբում ներկայացնելով դրանք` Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի վրա արտաքին ճնշումներն այս հարցում կշարունակվեն: Դա ակնհայտ դարձավ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջապես զանգահարեց Հայաստանի նախագահ Սերժ […]

Posted by admin on December 14th, 2009

Արմեն Ռուստամյանը ԱՄՆ-ում կքննարկի հայ-թուրքական արձանագրությունները

Երեւան (Երկիր) – ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին ժամանել է Վաշինգտոն, սկսելով իր այցը ԱՄՆ, որտեղ նա հանդիպումներ է ունենալու ԱՄՆ արեւելյան ափի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչների եւ ամերիկյան պաշտոնյաների հետ: Դեկտեմբերի 9-ին Արմեն Ռուստամյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Զրույցի ընթացքում նա ներկայացրել է այն […]

Posted by admin on December 10th, 2009

«Բիրտ ուժի կիրառմամբ իշխանափոխութիւնը համարում ենք վտանգաւոր եւ քանդիչ»՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեան

«ԱԼԻՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՃԱՐՏԱՐԱԳԷՏ ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆԻ ՀԵՏ «ԱԼԻՔ».- Պրն. Բաղումեան, աշխարհի երեք գլխաւոր մայր ցամաքներում աւարտւել են արդէն ՀՅԴի կազմակերպած Ռայոնական ժողովները: Կարելի՞ է խնդրել, որպէսզի արտայայտուէք ժողովների բովից անցած հիմնախնդրի քննարկումների մասին եւ որ դրանք ինչպիսի՞ գործընթացներով են շարունակուելու ապագայում: ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆ.- Հասկանալի պատճառներով այդ ժողովների գլխաւոր հարցերը Հայաստան-Թուրքիա շփումներն ու դրանցից […]

Posted by admin on December 10th, 2009

Տարածաշրջանում կայունություն կհաստատվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, ասել է Սերժ Սարգսյանը

Աննա Նազարյան «Ռադիոլուր» Նախագահի նստավայրում Հայաստանի ու Լստվիայի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության, տնտեսական, արդյունաբերական, գիտական, ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին, որից հետո Հայաստանի ու Լատվիայի նախագահները ողջունեցին համագործակցության շրջանակներն ընդլայնող համաձայնագրերի ստորագրումը: Նախագահ Վալդիս Զատլերսը կարեւորեց Երեւանաում վաղը կայանալիք հայ-լատվիական համատեղ բիզնես համաժողովի անցկացումը: Այն համագործակցության նոր հնարավորություններ կտա: Լավտիայի […]

Posted by admin on December 10th, 2009

Տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հիլարի Քլինթոնը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ ևս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետևողական աջակցությունը […]

Posted by admin on December 10th, 2009

Փակ խորհրդակցություն` բազմաթիվ հարցականներով

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՀ կառավարությանը 23 հարցից բաղկացած հարցապնդում էր ուղարկել, որով կառավարությունից պահանջել էր ներկայացնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապատմությունը: ԱԺ դեկտեմբերի 9-ի նիստում ներկայացնելով հարցապնդումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ որեւէ նախապաշարում այս հարցապնդումը` ներկայացնելիս չի եղել, եւ նպատակը մեկն է` հանրությանը, Ազգային ժողովին, նաեւ ՍԴ-ին տեղյակ պահել, թե ընթացակարգային ի՞նչ […]

Posted by admin on December 9th, 2009

Էդվարդ Նալբանդյան. Նախապայմանները հայ-թուրքական երկխոսության մեջ՝ ուղի են դեպի նախկին փակ շրջան

Այսօր հայ-թուրքական երկխոսության մեջ նախապայմանների լեզվով խոսելն ուղղակի անիմաստ է: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե երկխոսությունը սկսվել է փոխհամաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ հին, փակ շրջանին: «Նա, ով կանի դա, ողջ պատասխանատվությունը կվերցնի իր […]

Posted by admin on December 9th, 2009

Էդվարդ Նալբանդյան. Նախապայմանները հայ-թուրքական երկխոսության մեջ՝ ուղի են դեպի նախկին փակ շրջան

Այսօր հայ-թուրքական երկխոսության մեջ նախապայմանների լեզվով խոսելն ուղղակի անիմաստ է: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե երկխոսությունը սկսվել է փոխհամաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ հին, փակ շրջանին: «Նա, ով կանի դա, ողջ պատասխանատվությունը կվերցնի իր […]

Posted by admin on December 9th, 2009