Archive for April, 2009

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Հայտարարություն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին։ Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակությունը, հանրային հնչեղությունը եւ հետեւանքները՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները։ Նախ՝ ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամը, հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով հաղթահարելու եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով։ […]

Posted by admin on April 27th, 2009

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը։

Posted by admin on April 27th, 2009

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ` ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Հայկական Ցեղասպանութեան տարելիցի նախօրէին Հայաստանի իշխանութիւնները մատուցեցին հերթական անակնկալը:Ապրիլ 22-ին Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարները համատեղ յայտարարութեամբ մը եկան տեղեկացնելու թէ, երկու երկիրները համաձայնութեան հանգած են իրենց միջեւ յարաբերութիւններու կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ եւ ընդունած են «ճանապարհային քարտէզ»: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը խիստ մտահոգիչ ու դատապարտելի կը գտնէ սոյն յայտարարութիւնը, ուր կը […]

Posted by admin on April 23rd, 2009

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։ ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են […]

Posted by admin on April 23rd, 2009

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի Համատեղ հայտարարությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ———————————————- ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 0010 Երեւան, Հանրապետության Հրապարակ, Կառավարության տուն 2 Հեռ. +37410544041*202, Ֆաքս. +37410565601, էլ. փոստ. press@mfa.am 22-04-2009 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանը եւ Թուրքիան միասին, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց […]

Posted by admin on April 22nd, 2009

Հայաստանը պետք է վերադառնա իր սկզբունքային դիրքորոշմանը

Երեւան – Ապրիլի 22-ին Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր խորհրդաժողով, որի նպատակն էր ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները։ Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը միշտ կարեւորելու է հայ-թուրքական հարաբերությունների հասարակական, գիտական քննարկումները։ «Վստահ ենք, որ այս հիմնախնդիրը Հայաստանի անկախության հռչակման առաջին իսկ օրից […]

Posted by admin on April 22nd, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի

Վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության ոլորտում դրսեւորվում է աննախադեպ ակտիվություն։ Գործընթացներն ուղղված են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես եւ թուրքական կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերացմանը։ Իրադարձությունների արագ զարգացումը թելադրում է դիրքորոշումների հստակեցում, հնարավոր մարտահրավերների հաշվարկում եւ համապատասխան հակաքայլերի ձեռնարկում, որոնց ապահովման դեպքում կերաշխավորվեն հայության շահերը ու կչեզոքացվեն հնարավոր վտանգները։ Նկատի ունենալով առկա իրողություններն ու […]

Posted by admin on April 22nd, 2009

Պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Երեւան – Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ի վիճակի է ապահովել տարածաշրջանային հավասարակշռությունը: Այս կարծիքը ապրիլի 20-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: «Հայաստանի դերը տարածաշրջանում այսօր մեծանում է նրանով, որ, փաստորեն, Հայաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է ապահովել տարածաշրջանի երկրների միջեւ […]

Posted by admin on April 20th, 2009

Թուրքիայի վարչապետը ՀՀ նախագահի նման լավատես չէ

Երեւան – Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ որեւէ համաձայնագիր չի կարող ստորագրվել: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Միանո՞ւմ եք, արդյոք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արած հայտարարությանը, թե մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ հոկտեմբերին Թուրքիայում […]

Posted by admin on April 14th, 2009

Մինչեւ տարեվերջ սահմանը չի բացվի

Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով` ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարած այցելությունից հետո Ադրբեջանի վարած քաղաքականությունը ստիպում է Թուրքիային վերադառնալ 1993 թվականից ի վեր ստեղծված իրավիճակին: Ապրիլի 13-ին «Ուրբաթ» ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ՀՅԴ գործիչը նշեց, որ վերջին շաբաթներին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները կարող են փակուղի մտցնել […]

Posted by admin on April 13th, 2009