Archive for April 6th, 2009
Օբամայի դիրքորոշումը նույնն է
Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը Հայոց Ցեղասպանության փաստի շուրջ անփոփոխ է, այն օրերից սկսյալ, երբ նա նախագահական ընտրարշավի օրերին Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական հարցապնդմանը ի պատասխան գրավոր հայտարարությամբ վերահաստատել է դա, եւ իբրեւ սենատոր կոչ արել ամերիկյան այն օրվա վարչակազմին, ընդունել այն:£Առնվազն այդպիսի պատասխան տվեց Բարաք Օբաման Անկարայում կայացած մամուլի ասուլիսում “Չիկագո տրիբյունի” թղթակցի հարցին: Բոլորն […]
Մեծապատիվ մուրացկանը Ադրբեջանից
Իլհամ Ալիեւն անդրդվելի էր Ստամբուլում անցկացվող Քաղաքակրթությունների դաշինքի խորհրդաժողովին չմեկնելու որոշման մեջ: Մինչդեռ նրան այդ դեմարշից հետ պահելու համար զանգահարել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն ու թուրքական “Հյուրիյեթը”: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն կարողացել տարհամոզել […]
Դեմարշից հետո` արտգործնախարար Նալբանդյանը մեկնելու է
Հստակեցվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստամբուլ մեկնելու խճճված պատմության ապագան: Քիչ առաջ արտգործնախարարությունից տեղեկացրեցին, որ նրա աշխատանքային ծրագրերում փոփոխություններ չկան: Դիվանագիտական այս ձեւակերպումը նշանակում է, որ այնուամենայնիվ, Էդուարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու “Քաղաքակրթությունների երկրկխոսություն” միաջազգային համաժողովին: Հարցն ավարտ ունի, թեեւ հարցականները մնացել են: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին […]
Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելը հարցականների տակ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու շուրջ հարցականները շարունակում են օդում կախված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա, ուր պետք է մասնակցեր ՙքաղաքակրթությունների երկխոսություն՚ միջազգային համաժողովին, որի մասին արտգործնախարարությունը նախապես հայտնել էր: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից առայժմ չհաջողվեց մեկնաբանություն […]