Դեմարշից հետո` արտգործնախարար Նալբանդյանը մեկնելու է
Հստակեցվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստամբուլ մեկնելու խճճված պատմության ապագան: Քիչ առաջ արտգործնախարարությունից տեղեկացրեցին, որ նրա աշխատանքային ծրագրերում փոփոխություններ չկան: Դիվանագիտական այս ձեւակերպումը նշանակում է, որ այնուամենայնիվ, Էդուարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու “Քաղաքակրթությունների երկրկխոսություն” միաջազգային համաժողովին: Հարցն ավարտ ունի, թեեւ հարցականները մնացել են: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա, ուր պետք է մասնակցեր “Քաղաքակրթությունների երկխոսություն” միջազգային համաժողովին, որի մասին արտգործնախարարությունը նախապես հայտնել էր: Երկար ժամանակ, արտգործնախարարությունը չէր մեկնաբանում այդ հարցը: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Ինչպես մեզ փոխանցում են Ստամբուլից մեր գործընկերները, ողջ գիշեր եւ այսօր առավոտյան համաժողովի կազմակերպիչները, անորոշության մեջ հետեւել են Հայաստանի պատվիրակության այցի ընթացքին։