ՀՅԴ ՀԳՄ. «Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ»
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին […]
ՀՀ նախագահ. «Այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ […]
«Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել: Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ […]
ՀՀ Նախագահ. «Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել»
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին Պրն Թուրքեշ, Թուրքիա, Եվրոպայի պահպանողականների խմբի անունից. -Պարո՛ն նախագահ, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև կան ստորագրված արձանագրություններ, կարծում եմ, որ դա որևէ մեկի օրակարգում չէ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական հարաբերություններում լճացումը շարունակվելու է տեսանելի ապագայում: Արդյոք հնարավո՞ր է՝ Ձեր երկրում մարտին կայանալիք նախագահական […]
ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։ Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Ինչպես հայտնի է, արձանագրությունների […]
«Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի»
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի ելույթից Տիկնայք և պարոնայք, Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց […]
ՀՀ Նախագահ. «Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հարգելի՛ պարոն նախագահ, Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը: Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից […]
Մենք Էրդողանին չենք վստահում
Գերմանական Բիլդ (Bild) պարբերականին՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից Բիլդ – Կարո՞ղ է Եվրոպան էրդողանին առհասարակ ինչ-որ կերպ վստահել: Սերժ Սարգսյան – Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել` մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ճանաչելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, […]
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների […]
ՀՀ Նախագահ. «այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթւց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում 2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: […]