Archive for January, 2010
Ըստ Տաւութօղլուի՝ Թուրքիա տեղի պիտի չտայ արտաքին ճնշումներուն
ՊՈԼԻՍ «Մարմարա».- Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլու, Լոնտոնի մէջ անգամ մը եւս անդրադարձաւ «փրոթոքոլ»ներու գործընթացին մէջ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումով ստեղծուած Թուրքիոյ նոր վերապահութեան, եւ յստակ կերպով ըսաւ, որ Թուրքիոյ վարանումները պիտի չփարատին, նոյնիսկ եթէ ուրիշ երկիրներ, ակնարկելով յատկապէս Միացեալ Նահանգներու, չափազանցեալ նկատեն այդ վարանումները։ Տաւութօղլու այս յայտարարութեամբ կը հաստատէր, թէ արձանագրութիւններու վաւերացման գործընթացը […]
Ներկայացումը վերջ գտաւ… Արձանագրութիւնները մեռեալ վիճակի մէջ են
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ «Քալիֆորնիա Քուրիըր»ի Խմբագիր Վերջապէս ներկայացումը վերջ գտաւ…։ Միջազգային համայնքը այլեւս չի համոզուիր արձանագրութիւնները չվաւերացնելու Թուրքիոյ անվերջանալի պատրուակներով։ Հայաստանի պաշտօնատարները, որոնք միամտօրէն հաւատացին որ Թուրքիա պիտի բանար Հայաստանի հետ իր սահմանը եւ դիւանագիտական կապեր հաստատէր Հայաստանի հետ, սկսած են հարցականի տակ առնել թուրքերուն անկեղծութիւնը եւ կը խորհին Արձանագրութիւններուն փլուզման հաւանականութեան մասին։ Հիմա կը սկսի […]
Հայաստանը պետք է գործի «բացառապես ՍԴ-ի որոշումների շրջանակներում»
Ռուզաննա Ստեփանյան Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի փոխանցմամբ, Հայաստանը կարող է «ոչ պաշտոնական մեկնաբանություններ» տալ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի այսօրվա հրապարակման, պաշտոնական Անկարան երաշխիքներ է պահանջել Միացյալ Նահանգներից եւ Շվեյցարիայից, որ «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի արգելի Հայոց ցեղասպանության արգելի փաստի վերաբերյալ քննարկումները»: Ընդ որում, Թուրքիան այս առումով […]
Հիմնաւորում փնտռելով
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ Հայ-թրքական արձանագրութիւնները կը վաւերացուին միայն ու միայն մեր պայմաններով, նախապայմաններով եւ օրակարգով: Այսպէս կարելի է բանաձեւել թրքական դիրքորոշման էութիւնը: Նախքան արձանագրութիւնները վաւերացնելը՝ Հայաստանը թող զիջի Ղարաբաղը. Հայաստանը թող մոռնայ Ցեղասպանութիւնը եւ անոր հետ կապուած պատմական, քաղաքական բոլոր հարցերը, պահանջներն ու իրաւունքները: Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչո՞ւ կը խառնէք այս գործընթացին: Ինչո՞ւ ընդհանրապէս դուք ձեզ […]
Խաբուսիկ Տպաւորութիւն
«ԱԶԴԱԿ» Միացեալ Նահանգներու արտաքին գործոց փոխնախարար Ֆիլիփ Կորտընի կատարած յայտարարութիւնը առաջին հայեացքով կը թուի, որ պատասխան է Թուրքիոյ վարչապետին, արտաքին գործոց նախարարին եւ ընդհանրապէս պաշտօնական Անգարայէն հնչած մտահոգութիւններուն, բողոքներուն եւ սպառնալիքներուն։ Միանգամայն պէտք է նախ հաստատել, որ խաբուսիկ է այդ տպաւորութիւնը։ Ճիշդ է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտօնատարը դրական քայլ կը նկատէ Հայաստանի հանրապետութեան Սահմանադրական դատարանի […]
ՀՅԴ անընդունելի կը գտնէ Սահմանադրական դատարանի՝ ԱՄՆի գնահատականը
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի տեղակալ Ֆիլիփ Կորտըն, պատասխանելով «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի հարցումին՝ յայտնած է. «Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է՝ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւններու բնականոնացման արձանագրութիւններու վաւերացման գործընթացը յառաջ տանելու տեսակէտէն»։ Ան նշած է, որ «Դատարանին վճիռը թոյլ կու տայ, որ արձանագրութիւնները վաւերացման համար տանիլ խորհրդարան այն տեսքով, զոր անոնք ունեՑած […]
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի ՍԴ-ի որոշումը
Էմիլ Դանիելյան Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը՝ չնայած ՍԴ-ի այդ որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին։ «Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից», – «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ ուշ երեկոյան ասել է […]
Թուրքիան Հայաստանից բացատրություն է ակնկալում Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ
Արման Հովհաննիսյան Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը բացատրություն կներկայացնի հայ – թուրքական արձանագրությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում վերահաստատել է պաշտոնական Անկարայի տեսակետը, ըստ որի` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն»: «Հայաստանի արտգործնախարար […]
Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ
Ռուզաննա Ստեփանյան Հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները։ Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի որոշումը` պնդելով, թե դրանում […]
Արձանագրությունների վարագույրը թուրքերը բացեցին
Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր բացահայտեց հայ-թուրքական արձանագրությունների թուրքական պատկերացումը եւ այն դրույթների կենսագործումը, որոնք նրանք պատրաստվում էին ստանալ։ Նախապայմաններ, որոնց կանխարգելման Հայաստանի ՍԴ որոշումը զայրացրել է Թուրքիայի ու նեղ վիճակի մատնել Հայաստանի արտգործնաարարությանը: