Archive for November, 2009
Մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ
Հատված՝ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Սիրելի’ հանրապետականներ, Նախորդ համագումարին հաջորդած երկու տարիների ընթացքում ՀՀԿ-ն, իր ձևավորած իշխանության միջոցով, նաև ցուցադրել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները: Մենք մեր գործողություններով ապացուցել ենք, որ ցանկության և վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում` […]
Ընթացիկ թուրք-հայկական արձանագրութիւնները
Փրոֆ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ Թրքական վերջին նախաձեռնութեան մէջ ուշադրութեան արժանի երեք տարրեր կան: Դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման խնդրին առնչուող արձանագրութիւնը կը պայմանաւորէ «յանձնառութիւն հողային ամբողջականութեան» եւ «երկու երկիրներու միջեւ սահմաններու անխախտութեան սկզբունքներու հիման վրայ, ինչպէս որ սահմանուած են միջազգային օրէնքի համապատասխան դաշնագրերով»: Այլ խօսքով պայմանաւորութիւնը հիմնուած է պարբերութեան վերջին մասին վրայ, որուն հիմը սխալ հասկցուած, եթէ ոչ […]
Մեր վագոնները Թուրքիա անցնել չեն կարող
Երեւան (Երկիր) — 2010 թվականի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, այս տարվա 38.8 մլրդ դրամի փոխարեն, հատկացվել է 34 մլրդ դրամ: Նախարարությունը, սակայն, գալիք տարվա համար բազմաթիվ ծրագրեր է նախատեսել: 2010 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշակի խնդիրներ […]
Հայ-թուրքական երկխոսություն. վերադարձ ապագային
02 Հոկտեմբեր 2009 Սեպտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց “Երկխոսություն` Հայաստան-Թուրքիա. վերադարձ ապագային” թեմայով: Այս քննարկումը մասն է Սիվիլիթասի քննարկումների նոր շարքի, որ իրականացվում է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: Առաջիկա ամիսներին “Երկխոսություն” ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ նաև “Հայաստան-Վրաստան”, “Հայաստան-Ռուսաստան” և “Հայաստան-Եվրոպական Միություն” թեմաներով: “Հայաստան-Թուրքիա” թեմայով քննարկման հիմնական բանախոսներն էին Զաման թերթի մեկնաբան Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի […]
Արձանագրությունները սահմանադրական դատարանում են։ Ո՞րն է հաջորդ քայլը
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216 26-11-2009 Թարգմ. Հ. Ծ. Ստորեւ թարգմանաբար Հարութ Սասունյանի («Կալիֆոռնիա կուրիեր») դիտարկումներն այդ հարցի վերաբերյալ Նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանց հրապարակային հայտարարության Սահմանադրական դատարան ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի օրենքները պահանջում են, որ բոլոր միջազգային համաձայնությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, նախքան խորհրդարանի քննարկումներն ու դրանց վավերացումները: Արձանագրությունները ստորագրվել էին երկու երկրների […]
«Նալբանդեան-Տաւութօղլու հանդիպում ծրագրուած չէ»
Պէյրութ (Ազդակ) — Թրքական «Անատոլու» լրատու գործակալութեան համաձայն, Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբեր Պուրաք Էօզիւկերկին յայտնած է, որ առայժմ ծրագրուած չէ Թուրքիոյ եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարներուն միջեւ հանդիպում Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի մէջ, ուր 1-2 դեկտեմբերին ԵԱՀԿ-ի շրջագիծին մէջ ժողով մը տեղի պիտի ունենայ: Մամլոյ ասուլիսի ընթացքին Էօզիւկերկին ըսած է, որ այս պահուն յստակ […]
Արժանթինեան մէկ հրատարակութիւն արդէն Ցեղասպանութիւնը «քննարկելի» կը համարէ
Փրոթոքոլներուն կանխատեսելի հետեւանքներէն Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը բողոքեց հրատարակութեան դէմ ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ Հոկտեմբեր 10, 2009ին ստորագրուած համաձայնագրէն ի վեր Երեւանի իշխանութիւնները կը փորձեն հայութեան համոզել, որ փրոթոքոլները սպառնալիք չեն Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութեան, այդ ճշմարտութիւնը հարցականի տակ չեն դներ: Թրքական կողմին մեկնաբանութիւնը տարբեր է. Անգարա արդէն քարոզչութեան սկսած […]
Արամ Ա. կաթողիկոս ընդունեց ՀՅԴ Բիւրոյի պատուիրակութիւնը
Երէկ` երեքշաբթի, 24 նոյեմբեր 2009-ին Անթիլիասի մայրավանքին մէջ Արամ Ա. կաթողիկոս ընդունեց Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի անդամները` գլխաւորութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տեղեկատուութեան բաժանմունքը կը հաղորդէ, որ վեհափառին ու ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչներուն միջեւ կայացած հանդիպման առանցքը հանդիսացաւ Հայաստան-սփիւռք գործակցութիւնը ամրապնդելու կարեւորութիւնը եւ հայ ժողովուրդի պահանջատիրական պայքարը շարունակելու անհրաժեշտութիւնը:
Կիրո Մանոյան. «Հայաստան-Թուրքիա բանակցությունները դարձել են ճնշման լծակ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով»
Երեւան (Երկիր) – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը պետք է դիտել հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահի` ռազմական սպառնալիքի համատեքստում: Դա սովորական ռազմատենչ հայտարարություն չէր, այլ ուղղակի սպառնալիք, որ եթե առաջընթաց չլինի, հրադադարը կխախտվի: Եվ թեեւ որպես Ալիեւին պատասխան` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, թե բանակցություններում առաջընթաց կար, բայց պաշտոնական հայտարարության մեջ չկար Ալիեւին զսպելու պատասխանը: Համանախագահների […]
Վահան Հովհաննիսյան. «Ամենաճիշտ ճանապարհը արձանագրությունները չվավերացնելն է»
Երեւան (Երկիր) – Մյունխենյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես պարզ եւ շարքային ռազմատենչ հայտարարություն։ Այս անգամ այն վերջնագրի էր նման, եւ հայկական կողմի համար միակ ճիշտ քայլը կլիներ՝ պարզապես չգնալ Մյունխեն։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նոյեմբերի 24-ին «Արցախ» մամուլի ակումբում նաեւ նշեց, թե այդ հայտարարությունից հետո հայկական կողմը պետք […]