Archive for February 22nd, 2010
Արձանագրությունները քառօրյայի օրակարգում են, բայց չեն քննարկվելու
Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյան: Հայ-թուրքական արձանագրությունները այս քառօրյայի օրակարգում են, բայց այս շաբաթ չեն քննարկվի: Արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դիմել է Ազգային Ժողովի նախագահին` արձանագրությունները առանց հանձնաժողովի եզրակացության չքննարկելու առաջարկով, Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ առաջարկը ընդունվել է: Արձանագրությունները խորհրդարանում են, բայց առանց Արտգործնախարարությունից` Դաշնակցության պահանջած տեղեկանքների: Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ […]
Թուրքիոյ Ազգային անվտանգութեան խորհուրդը Հայաստանին առնչուող հարցեր չքննարկեց
19 փետրուարին Թուրքիոյ նախագահ Ապտիւլլա Կիւլի նախագահութեամբ տեղի ունեցած է Թուրքիոյ Ազգային անվտանգութեան խորհուրդի նիստ, որուն ընթացքին որեւէ անդրադարձ չէ եղած Հայաստանի հետ յարաբերութիւններու կարգաւորման գործընթացին: Թրքական կարգ մը լրատուամիջոցներ նախապէս հաղորդած էին, թէ քննարկման օրակարգին վրայ են նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները: Թուրքիոյ Ազգային անվտանգութեան խորհուրդի տարածած հաղորդագրութեան համաձայն, նիստի առանցքային նիւթերը եղած են կիպրական հարցը, […]
Հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ խորհրդարանական աշխատանքային խումբը կձեւավորվի մինչեւ շաբաթվա վերջ
Մինչեւ շաբաթվա վերջ ձեւավորվելու է խորհրդարանական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայ-թուրքական արձանագրությունների եւ Ազգային ժողովում դրանց քննարկմանն ու վավերացմանը վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցությունից: Սակայն, ըստ […]
Արձանագրությունները քառօրյայի օրակարգում են, բայց չեն քննարկվելու
Արձանագրությունները քառօրյայի օրակարգում են, բայց չեն քննարկվելու from No To Protocols on Vimeo.