Archive for March 5th, 2010
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է
Թուրքիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Թուրքիան ետ է կանչել դեսպանին ԱՄՆ-ից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության օրինագծի ընդունումից անմիջապես հետո Անկարան ետ է կանչել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին:
Թուրքիան նախապայմաներից չի հրաժարվի
ԱՄն Կոնգրեսում բանաձեւի քվեարկության ավարտից հետո Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանը հայտարարել է, որ հանձնաժողովը երբեք չի շարժվի այլ պետությունների առաջ քաշած օրակարգերով: Նա նշել է, որ ՍԴ-ի որոշումն ու Ղարաբաղի հարցը շարունակելու են գլխավոր նախապայմանները մնալ:
Նալբանդյանը ողջունել է բանաձեւի ընդունումը
Կոնգրեսում քվեարկությունից հաշված րոպեներ անց CNN ՀԸ-ը ուղիղ եթերում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. “Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը: Այն կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին”:
Գյուլը, բանաձեւն անհարգալից է թուրքերի նկատմամբ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ խիստ արձագանքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. “Որոշման մեջ չկար որեւէ հարգանք թուրք ժողովրդի նկատմամբ: Քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքի համար Թուրքիան պատասխանատու չի լինելու”:
Քլինթոն. “Կոնգրեսի որոշումը կխափանի գործընթացը”
“Ես եւ նախագահ Բարաք Օբաման, թե նախորդ տարի եւ թե այս տարի, շատ պարզ հայտարարել էինք, որ չենք հավատում, թե Կոնգրեսի ձեռնարկած ցանկացած քայլ արդյունավետ է եւ մենք դեմ ենք դրան”,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դիրքորոշման կտրուկ փոփոխումը Քլինթոնը բացատրել է արձանագրությունների ստորագրմամբ:
Թուրքիան քվեների կանխատեսում է անում
Թուրքերը շարունակում են հաշվել քվեների հարաբերակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: “Սաբահի” հաշվարկով` 252-րդ բանաձեւի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդ…
Արմեն Ռուստամյան. «Արձանագրությունների մեջ եղած վտանգները պետք է օր առաջ չեզոքացնել»
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մեծ հաջողություն էր, բայց դա, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, միաժամանակ պետք է սթափեցնի Հայաստանի իշխանություններին, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների […]
Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի»
Երեւան – Թեեւ նախորդ անգամների պես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը, սակայն այս անգամ դա իրականացավ մեծ դժվարությամբ: «Երեկվա որոշումը մեր բոլոր հարցերի լուծումը չէ, բայց ամերիկյան քաղաքական դաշտում հայկական եւ թուրքական ուժերի մրցակցության հերթական հանգրվանն է, իսկ հայկական կողմը հաղթեց բավական դժվարությամբ»,- «Ուրբաթ» ակումբում մարտի […]
Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունվեց Կոնգրեսի հանձնաժողովում
Կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով 1-ն անց 30-ին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը: Քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, բայց վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ քվեների հավասարակշռությունը փոխվեց հոգուտ բանաձեւի: Քվեարկությանը չմասնակցեց միայն մեկ կոնգրեսական: Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են […]