Archive for March 13th, 2010
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է …
“Շվեդիայի խորհրդարանի կայացրած որոշումը վատ անդրադարձ է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: 95 տարի առաջ եղած եւ ամբողջապես հստակեցված պատմությունը, նաեւ պատմաբանների խնդիր հանդիսացող պատմական հարցը որպես սպառնալիք Թուրքայի դեմ կիրառելը` ես համարում եմ անմարդկային արարք”,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կխոսի՞ Արցախը
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի մասնակցությամբ. այսպես մտածում են ե’ւ Ղարաբաղում, ե’ւ Հայաստանում: Բանակցային ձեւաչափի մասին երեկ եւ այսօր Երեւանում տեսակետներ են հայտնել նաեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: Արդյունքում, դրանցից Բերնար Ֆասիեի պատասխանում, օրինակ, իշխանությունը դրական առաջընթաց է տեսնում, ընդդիմությունը` հակառակը:
Սերժ Սարգսյանն ընդունել է Օբամայի հրավերը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոխանցմամբ` Բարաք Օբաման Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրում է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Ըստ մեր ունեցած տեղեկության` հրավիրված է նաեւ Թուրքիայի վարչապետը: Մեր երկրի Նախագահն ընդունել է Բարաք Օբամայի հրավերը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ոչ պաշտոնական հարցականի տակ է:
Գործընթացից դուրս գալը հեղինակության հարց է.
“Թուրքիայի վերջին հայտարարությունները թույլ են տալիս մտածել, որ թուրքերն արձանագրությունները չեն վավերացնելու”,- հայտարարել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ավելացրել է, որ այս պարագայում Հայաստանի` բանակցային գործընթացից դուրս գալը հեղինակության հարց է: