Archive for March 12th, 2010
Շվեդիայի խորհրդարանը վերաբորբոքեց թուրքական կրքերը
Դեսպանի հետկանչ, պաշտոնական հանդիպումների հետաձգում, ընդունված բանաձեւը դատապարտող հայտարարություն. Թուրքիայի արտաքին քաղաքականությանն արդեն շատ բնորոշ դիրքորոշում այն երկրների նկատմամբ, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Այս անգամ հերթը Շվեդիայինն է, որի խորհրդարանը երեկ Յայոց Ցեղասպանությանն արդրադարձող բանաձեւ ընդունեց` 130 դեմ, 131 կողմ հարաբերակցությամբ:
Ինչպես շվեդները քննարկեցին եւ քվեարկեցին
Շվեդիայի խորհրդարանում կայացած քննարկումների եւ քվեարկության մանրամասների շուրջ ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության ուղիղ եթերում մանրամասնություններ է հաղորդել ՀՅԴ Սկանդինավիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Սյուզան Խարդալյանը։
Շվեդիան դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը
Էրդողանը հրաժարվեց այցից ու ետ կանչեց դեսպանին:
Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 քվեների հաարաբերակցությամբ քիչ առաջ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշումը։ Հակառակ թուրքական կողմի բոլոր ճնշումների, շվեդ պատգամավորները քվեարկեցին ճշմարտության օգտին, որը պահանջում էին նաեւ խորհրդարանի առջեւ հավաքված ցուցարարները։ Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ Թուրքիան ետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին, իսկ Էրդողանը չեղյալ է հայտարարել այդ երկիր իր կատարելիք այցը։