Archive for March 2nd, 2010
Թուրքիան գրոհում է Միացյալ Նահանգները
Ըստ թուրքական Zaman օրաթերթի` առաջիկա օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ ամերիկացի օրենսդիրներին նախազգուշացնելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում հնարավոր հետեւանքների մասին: Ի դեպ այս պահին Միացյալ Նահանգներում է գտնվում թուրք պատգամավորների միանգամից 2 պատվիրակություն, որոնք արդեն հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ ներկայացրել են իրենց այցի նպատակը: […]
Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Վաշինգտոն
ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Մարկ Քըրքի եւ Ֆրենկ Փալոնի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մարտի 3-ին մեկնելու է Վաշինգտոն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը (Հանրապետական կուսակցություն), Արմեն Մելիքյանը («Բարգավաճ Հայաստան»), Վահան Հովհաննիսյանը (ՀՅ Դաշնակցություն) եւ Կորյուն Նահապետյանը (Հանրապետական խմբակցություն): Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկվելու են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության […]
Ցեղասպանությունը չճանաչելու դիմաց` Թուրքիաից գործարք
Թուրք խորհրդարանականներից հետո ապրիլին Միացյալ Նահանգներ բանագնացի պարտականությունները ստանձնելու է նաեւ Թուրքիայի վարչապետը: Ըստ մամուլի տեղեկությունների` նրա այցի հիմնական հարցերից մեկը լինելու է Հայոց Ցեղասպանության խնդիրը, որը քննարկելու է ԱՄՆ նախագահի հետ: Ըստ “Սաբահի”` Անկարան կարող է զիջումների գնալ Վաշինգտոնին:
Ահմեդ Դավութօղլու. «Միայն հայ – թուրքական հաշտությունը բավական չէ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՒ ԵՐԵՔ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՆԴԵՍԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ԾԱՎԱԼՈՒՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ: Այդ սկզբունքներից առաջինը, ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, ազատության եւ անվտանգության հաշվեկշռի հստակեցումն է` չի կարելի անվտանգությունն ապահովել ազատության հաշվին եւ հակառակը։ Երկրորդ` տարածաշրջանային բոլոր ուժերը պետք է […]
CNN Turk. Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն Անկարայում այս տարի առավել հավանական են համարում: Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին: Այս մասին գրում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվականը: Նշվում է, որ թեև երկու թուրքական պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, թեև Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք […]
Թուրքիան դեռեւս զգուշացնում է, ոչ թե սպառնում
“Եթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սխալ քայլ կատարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխորտակվի”,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ: Թուրքական մամուլը Թայիփ Էրդողանը հայտարարությունը որակել է որպես ԱՄՆ-ին եւ Հայաստանին ուղղված նախազգուշացում: