Archive for March, 2010
Շվեդիան դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը
Էրդողանը հրաժարվեց այցից ու ետ կանչեց դեսպանին:
Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 քվեների հաարաբերակցությամբ քիչ առաջ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշումը։ Հակառակ թուրքական կողմի բոլոր ճնշումների, շվեդ պատգամավորները քվեարկեցին ճշմարտության օգտին, որը պահանջում էին նաեւ խորհրդարանի առջեւ հավաքված ցուցարարները։ Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ Թուրքիան ետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին, իսկ Էրդողանը չեղյալ է հայտարարել այդ երկիր իր կատարելիք այցը։
Այսօր ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ կքննարկվի Շվեդիայի խորհրդարանում
Շվեդիայի խորհրդարանում այսօր կքննարկվի եւ քվեարկության կդրվի երկրի ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը վայելող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեվը: Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը հայտարարել է, որ այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ բանաձեվը կընդունվի խորհրդարանի լիագումար նիստում, սակայն կա ռիսկ:
Թուրքիան վավերացման նախադրյալներ չի տեսնում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանն առաջարկել է սառեցնել արձանագրային գործընթացը. “Իմ կարծիքով` ճիշտ չէ հանձնաժողովի օրակարգ բերել Արձանագրությունները, քանի դեռ այդ երեք հարցերում մեզ, մեր ազգին գոհացնող զարգացումներ չեն գրանցվել”:
Արձանագրությունների ճակատագիրը կորոշվի ապրիլի 24-ից հետո. Դավութօղլու
“Մինչեւ չտեսնենք թե ապրիլի 24-ին ինչ է անելու Բարաք Օբաման, Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների հարցում որեւէ քայլ չենք կատարելու”,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Թուրք դիվանագետը նաեւ ընդգծել է, որ այս հարցում Մեջլիսը միաձայն է:
Մարդկության դեմ իրականացված ոճրի դատապարտումը համամարդկային արժեք ունի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւին հավանություն տալու հաջորդ օրը` մարտի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իր պաշտոնակից Հովարդ Բերմանին։ Նա շնորհակալություն է բանաձեւի օգտին քվեարկելու համար, ինչը հնարավորություն է տալիս բանաձեւը քննարկման դնել Ներկայացուցիչների պալատի […]
Քեն Հաչիկյանը նամակ է հղել Օբամային
ԱՄՆ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնում Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված ԱՄՆ նախագահի ընտրած դիրքորոշման առնչությամբ: ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ-ի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը պաշտոնական նամակ է հղել Սպիտակ Տան ղեկավարին, որտեղ Օբամայի վարչակազմի ցուցաբերած մասնակցությունը բարոյական վիրավորանք է անվանել բոլոր ամերիկահայերի նկատմամբ:
252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է
252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են լրագրողներին. “Կանխատեսումներ անել առայժմ պետք չէ, որովհետեւ առջեւում դեռ գործընթացներ կան, ու դրանց զարգացումներով է պայմանավորված բանաձեւի ճակատագիրը”:
Կատարե՜ք Ձեր խոստումը, պարո՜ն նախագահ
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումից հետո նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում, մասնավորապես ասված է. «Ես գրում եմ ամերիկահայերի, ԱՄՆ հայ համայնքի բարեկամների եւ մեր ազգի այն ներկայացուցիչների անունից, ովքեր հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներ […]
252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է
252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը այսօր հանդիպել են լրագրողներին: Պավիրակության այցը, նրանց կարծիքով, եւս մեկ անգամ հաստատել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Բանաձեւի ընդունման մեջ պատվիրակները բարձր են գնահատել նաեւ Հայ Դատի գրասենյակների մեծ ջանքերը եւ նպատակային աշխատանքը: Առաջին […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիին
«Մեծարգո տիկին նախագահ Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին: Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը: Մեծարգո տիկին […]