Archive for March 9th, 2010

Մարդկության դեմ իրականացված ոճրի դատապարտումը համամարդկային արժեք ունի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւին հավանություն տալու հաջորդ օրը` մարտի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իր պաշտոնակից Հովարդ Բերմանին։
Նա շնորհակալություն է բանաձեւի օգտին քվեարկելու համար, ինչը հնարավորություն է տալիս բանաձեւը քննարկման դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար [...]

Posted by admin on March 9th, 2010

Քեն Հաչիկյանը նամակ է հղել Օբամային

ԱՄՆ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնում Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված ԱՄՆ նախագահի ընտրած դիրքորոշման առնչությամբ: ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ-ի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը պաշտոնական նամակ է հղել Սպիտակ Տան ղեկավարին, որտեղ Օբամայի վարչակազմի ցուցաբերած մասնակցությունը բարոյական վիրավորանք է անվանել բոլոր ամերիկահայերի նկատմամբ:

Posted by admin on March 9th, 2010

252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է

252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են լրագրողներին. “Կանխատեսումներ անել առայժմ պետք չէ, որովհետեւ առջեւում դեռ գործընթացներ կան, ու դրանց զարգացումներով է պայմանավորված բանաձեւի ճակատագիրը”:

Posted by admin on March 9th, 2010

Կատարե՜ք Ձեր խոստումը, պարո՜ն նախագահ

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումից հետո նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նամակում, մասնավորապես ասված է. «Ես գրում եմ ամերիկահայերի, ԱՄՆ հայ համայնքի բարեկամների եւ մեր ազգի այն ներկայացուցիչների անունից, ովքեր հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու [...]

Posted by admin on March 9th, 2010

252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է

252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը այսօր հանդիպել են լրագրողներին: Պավիրակության այցը, նրանց կարծիքով, եւս մեկ անգամ հաստատել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:
Բանաձեւի ընդունման մեջ պատվիրակները բարձր են գնահատել նաեւ Հայ Դատի գրասենյակների մեծ ջանքերը եւ նպատակային աշխատանքը: Առաջին քայլն [...]

Posted by admin on March 9th, 2010