Archive for February, 2010
Ստորեւ երեւցող բաժինին մէջ գրեցէք ձեր անունը, ելեկտրոնային հասցէն, քաղաքն ու երկիրը եւ սեղմեցէք ՈՒՂԱՐԿԷ՛ կոճակին վրայ եւ ձեր անունով, Ազգային Ժողովի իւրաքանչիւր անդամ կը ստանայ հետեւեալ նամակը. (Եթէ սփիւռքահայ էք, կարդացէք եւ լրացուցէք այստեղ) ԴԻՄՈՒՄ ՀՀ Ազգային Ժողովի յարգելի պատգամաւոր, Գիտակցելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ շրջափակումը վերացնելու կարեւորութիւնը, անընդունելի եմ […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արագորեն վավերացումը նշանակում է հանձնվել»
Լոնդոնյան այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հեղինակավոր ամբիոնից, որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ, բացառեց պայմանավորվածության համաձայն՝ առանց նախապայմանների Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու դեպքում Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ճիշտ չի համարում՝ պատճառաբանելով, որ այն, ըստ էության, ցուցում է […]
Յետ-փրոթոքոլային հանգրուանի նախանշաններ
ԽԱՉԻԿ ՏԷՐ ՂՈՒԿԱՍԵԱՆ Ֆութպոլային դիւանագիտութեան նախաձեռնութեան ընթացք տալէն ի վեր Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեան Ցեղասպանութեան հարցով երբեք այնքան պահանջատէր չէր եղած որքան Փետրուար 14-ին Լոնտոնի Չէթհամ Հաուսի մէջ իր ունեցած ելոյթին ընթացքին: Ճիշդ է, ան հաւատարիմ մնաց Թուրքիոյ հետ «առանց նախապայմաններու յարաբերութիւններ հաստատելու» պետական քաղաքականութեան ուղեգիծին: Աւելի՛ն, ան վերահաստատեց այդ ուղեգիծը երբ բացայայտօրէն յայտարարեց, որ […]
Հանրապետականների հակասական հայտարարությունները
Վերջին օրերին նոր երանգ է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների վերլուծություններում: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսօր երկրորդ օրն է ուշագրավ հայտարարություն են անում: Փետրվարի 16-ին, «Փաստարկ» ակումբում, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը «անձնական տեսակետ» հայտնելով, Հանրապետական գործընկերներից տարբերվող տեսակետ է հնչեցրել: Պատաստ լինելով իրականացնել կուսակցական որոշումները` Նիկոյանն անձնապես համոզված է` նույնիսկ արձանագրությունների վավերացման […]
Արձանագրությունները արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով մուտք չեն արվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեռ չի ստացել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Արձանագրությունները կոնկրետ ֆիզիկապես մուտք չեն արվել հանձնաժողով»,-ասաց հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ այսօր ԱԺ նախագահի կողմից դրանք դրվել են շրջանառության մեջ: Ավելացնենք, որ ԱԺ նախագահը արձանագրությունների քննարկման համար […]
«Քվեարկությունը լինելու է պարտադրաբար»
Հայաստանի ԱԺ նախկին նախագահ, նախկին Հանրապետական Տիգրան Թորոսյանը փետրվարի 15-ին Հայելի ակումբում «կոպիտ սխալ» որակեց Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ինքը, իբրեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար, երաշխավորում է, որ արձանագրությունների վավերացումը Հայաստանում չի տապալվի: «Անկախ որեւէ բանից, խորհրդարանը անկախ մարմին է։ Ավելին, պատգամավորը ազատ է իր դիրքորոշումը արտահայտելու մեջ՝ դա Սահմանադրական նորմ է», – ընդգծեց […]
«Ժառանգության» առաջարկը Հովիկ Աբրահամյանին
Այսօր Ժառանգություն խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված երկօրյա ժամկետում պետք է շրջանառության մեջ դնի խորհրդարան մտցրած հայ-թուրքական արձանագրությունները եւ նշանակի գլխադասային հանձնաժողով: Աժ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է. “2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի նախարարների նախաստորագրած […]
Արձանագրություններն ԱԺ-ում են
Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել էր Լոնդոնում, հայ-թուրքական արձանագրություններն այսօր ուղարկել է Ազգային ժողով, վավերացման գործընթացը սկսելու համար: Հարցը ԱԺ-ում ներկայացնելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրությունները երկու օրվա ընթացքում պետք է դնի շրջանառության մեջ: Lragir.am
Նախագահը կրկին ժամանակ է տալիս Թուրքիային, միանգամայն անօգուտ ժամանակ…
Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անհասկանալի է համարում նախագահի լոնդոնյան ելույթի այն հատվածը, որով նա Թուրքիային դարձյալ ժամանակ է տալիս: Բնականաբար, այդ ժամանակը Թուրքիան կօգտագործի արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար: «Չի բացառվում, որ նախագահի մտքում եղած խելամիտ ժամկետի սահմաններում Թուրքիան նախաձեռնի ինչ-որ հնարք, օրինակ` Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում […]
ՀԿԿ փոխնախագահ. ողջամիտ ժամկետը սպառվել է
Հայ-թուրքական գործընթացի ձգձգման պատճառներից մեկը Թուրքիայում այն է, որ այդ երկիրը մոտ մեկ տարի անց համապետական ընտրություն է անցկացնելու, եւ իշխանությունն այժմ փորձում է հասկանալ, թե արդյոք որ քայլն ավելի ընդունելի կլինի հասարակության համար` արձանագրությունների վավերացումը, թե հակառակը: Այդ միտքը փետրվարի 12-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին է փոխանցել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: “Այսինքն ներքին խնդիրներ ունեն: […]