Archives
Հայոց ցեղասպանության ճանաչման նոր նախաձեռնություն` ամերիկյան Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ` գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` չորս կոնգրեսականները իրենց նամակում, մասնավորապես, գրում են. – «Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ […]
Տիգրան Բալայան. «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում»
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին ի պատասխան, մեկնաբանել է թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը Թուրքիայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում», – ասել է Բալայանը: – «Ինչպես բազմիցս նշել է […]
Ալի Բաբաջան. «Մենք առաջընթաց գրանցեցինք երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում»
Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում երկու կողմերի միջեւ առաջընթաց է արձանագրվել: Թուրքական «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, Ալի Բաբաջանը կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ […]
Դավոսում տեղի է ունեցել Նալբանդյան-Բաբաջան հանդիպումը
Երեւան – Հունվարի 28-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ալի Բաբաջանը հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Դավոսում նախատեսվում է իր երկրորդ հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ: «Եթե հանդիպումների ընթացքում կոնկրետ արդյունքներ ձեռք […]
Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից»
Երեւան – ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 21-ին ամփոփեց 2008-ի արտաքին քաղաքական զարգացումները, մեկնաբանեց մի շարք առաջնահերթ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու հարցը: Նախարարը նաեւ հաստատեց, որ մեր երկիրը մասնակցելու է Կայունության եւ խաղաղության պլատֆորմի շուրջ Անկարայում անցկացվելիք հանդիպմանը: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի` ամերիկյան նոր վարչակազմին ուղղված […]
Ալի Բաբաջան. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ – թուրքական հաշտեցման ջանքերը»
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ – թուրքական հաշտեցման ջանքերը: «Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում… Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին», – «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը: […]
Կիրո Մանոյան. «Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է»
Երեւան – Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հարցը չի ընդգրկված առաջնահերթությունների օրակարգում, որովհետեւ երկրում կան բավական լուրջ ներքին խնդիրներ: «Ուրբաթ» ակումբում հունվարի 19-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եթե Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները, հատկապես «Էրգենեկոնի» հետ կապված, իշխանությունները հասցնեն մինչեւ […]
Ժողովրդային լսարան. Հայ-թրքական յարաբերութիւններու ՀՅԴ ռազմավարութիւնը
Սուրիոյ Հայ Երիտասարդական Միութեան Ուսումնասիրական Յանձնախումբը կազմակերպեց ժողովրդային լսարան մը, Երեքշաբթի, 28 Հոկտեմբերին, Հալէպի «Արամ Մանուկեան» կեդրոնի «Լեւոն Շանթ» սրահէն ներս: Լսարանը որպէս ատենախօս պիտի ունկընդրէր հայրենիքէն ժամանած, Հայ Դատի Կեդրոնական Գրասենեակի պատասխանատու եւ Թուրքիա-Հայաստան յարաբերութեանց հմուտ իրազեկ ընկ. Կիրօ Մանոյեանը: Ստորեւ, պատշաճ համադրումով կը ներկայացնենք լսարանը: 1991-ին, երբ Հայաստանի հանրապետութիւնը անկախացաւ եւ Թուրքիա ճանչցաւ […]
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տայ որեւէ նախապայմանի դիմաց»
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որը եռօրեայ այցելութեամբ Թեհրան էր ժամանել, երէկ երեկոյեան Հ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում համախմբւած հայրենակիցների համար դասախօսական ելոյթով հանդէս եկաւ՝ թեմա ունենալով տարածաշրջանի եւ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձութիւնները: Հ. Մարգարեանը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Հայաստանի երկու կարեւոր հիմնահարցերի դիմագրաւմանը՝ մէկը ներքին լարւածութեան եւ միւսը արտաքին յարաբերութիւններին կապւած […]
Ըստ ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Յովսէփեանի՝ պատմաբաններու յանձնախումբը թակարդ մըն Է
ԿԼԷՆՏԷՅԼ.- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի (ԿԿ) Հանրային յարաբերութեանց գրասենեակէն ստացած ենք հաղորդագրութիւն մը, որ կը յայտնէ. «ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Յովսէփեանը լոսանճելըսահայ մտաւորականների ու լրատուամիջոցների ներկայացուցիչների առջեւ ունեցած ելոյթում յայտարարեց, որ պատմաբանների յաձնաժողովում Հայոց Ցեղասպանութիւնը քննարկելու Թուրքիայի ներկայացրած առաջարկ-նախապայմանը այն անելք թակարդն է, որը միտում է ամիսներով եւ նոյնիսկ տարիներով՝ ձգձել […]