Archive for March, 2010
էրդողանի սպառնալիքները Հայաստանին
Էրդողանի հայտարարությունը Տիգրան Սարգսյանին Ցեղասպանությունն է հիշեցրել
Թուրքիայի վարչապետ էրդողանի սպառնալիքները Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից բնութագրել է իբրեւ 1915 թվականի Ցեղասպանության հիշողության վերաթարմացում, կրկին պնդելով այդ փաստը Թուրքիայի կողմից ճանաչելու կարեւորությունը:
Հայերը Թուրքիայում
Հանդուրժողականությանը Թուրքիայում ապրող հայերը վաղուց են ծանոթ: Ավելին` իրենց մաշկի վրա են զգացել: Այդ հանդուրժողականության մասին խոսելու համար նույնիսկ պետք չի գնալ հասնել պատմության խորքերը: Հանդուրժողականության ամենաթարմ օրինակներից մեկը գրանցվել է 1955 թվականին:
ԱՄՆ-ն Թուրքիային չի՞ հիասթափեցնի
Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե, հաշվի առնելով ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի ԱՄՆ-ից իր դեսպանի հետ կանչելը, կարող է արդյոք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի բացակայությունը ԱՄՆ-ի վարչակազմի համար անհանգստության առիթ դառնալ, Գիբսը պատասխանել է`
պետքարտուղարությունը տեղյակ չէ Գորդոնի հայտարարու…
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Գորդոն Դուգուիդը տեղյակ չէ օրերս պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հնչեցրած հայտարարության մասին, թե իբր գործող վարչակազմը մտադրություն չունի կասեցնել ընդունված հայկական բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստում քվեարկության դնելը, եւ որ Կոնգրեսը ինքը պետք է որոշում կայացնի: տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm
Գյուլն արդեն պայմանավորվե՞լ է Օբամայի հետ
Այն հարցին թե “Հայկական հարցի համար արդյոք նա նորից խոսելու է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ”, Գյուլը ասել է.
“Մի անգամ խոսեցինք: Դրանից հետո էլ չեմ խոսի: Տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7932&nc=1
Թուրքիան սպառնում է ԼՂՀ հարցի լուծմամբ
Թուրքիան սպառնում է ԼՂՀ հարցի լուծմամբ
Շվեդիայի վարչապետը կկանգնի դատարանի առաջ
Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի` մեղադրելով Ռիկսդագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ դեմ հանդես գալու համար. “Նման դիրքորոշումը նշանակում է, որ իշխանությունները դեմ են դուրս գալիս ժողովրդի որոշմանը”:
Էրդողանը սպառնում է արտաքսել հայաստանցիներին
Թուրքիայի վարչապետը Լոնդոնում կայացած ասուլիսում հիշեցնելով, որ իր երկրում Հայաստանի 100 հազար քաղաքացի է ապրում, սպառնացել է նրանց արտաքսել երկրից. “Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում…”:
Դավութօղլուն բացեց արձանագրությունների տողատակերը
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում հայկական բանաձեւերի ընդունումից հետո թուրք ընդդիմությունն առաջարկել է խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Մինչդեռ արտգործնախարար Դավութօղլուն բացատրել է արձանագրությունների իրական նշանակությունն իրենց համար` որակելով դրանք որպես զսպման միջոց:
Էրդողանը Օբամայի հրավերը մերժեց
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլ ամսին չի մեկնի Վաշինգտոն. “Վաշինգտոնում կայանալիք միջուկային էներգետիկային նվիրված միջազգային վեհաժողովին Թուրքիան կներկայացնի մեկ ուրիշը: Թե ով, ես առայժմ չգիտեմ”: Իսկ անցյալ շաբաթ Օբամայի ուղարկած հրավերները թույլ էին տվել ենթադրել, որ Վաշինգտոնում կկայանար Օբամա-Էրդողան-Սարգսյան եռակողմ հանդիպում: