Archive for November, 2009
Թուրքիայի խորհրդարանի նախագահին հայտնի չեն արձանագրությունների վավերացման ժամկետները
Երեւան (Երկիր) – Թուրքիան ցանկություն ունի բարելավելու հարաբերությունները հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը: Ինչպես տեղեկացնում է CNN-Turk-ը նա ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայումս քննարկվում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Սակայն ո’չ ես, ո’չ մեկ ուրիշը չի կարող ասել, թե դրանք երբ […]
ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովի հայտարարությունը
ՀՅԴ Արցախի կազմկերպության 16-րդ շրջանային ժողովը քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը և հեռանկարները, արձանագրում է. Հայ-թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայսատանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակող ստորացուցիչ և վտանգավոր նախապայամանները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու […]
Ցեղասպանագետներ. “Պատմաբանների հանձնաժողովը` Թուրքիայի հերթական հնարքն է”
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մտահոգություն հայտնելով պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հեռանկարի կապակցությամբ: Նրանք Թուրքիայի վարչապետին ուղարկել են 2005թ-ի հունիսին նրան ուղղած բաց նամակի փոփոխված տարբերակը` վերահաստատելով իրենց առարկությունն այն հանգամանքին, որ Թուրքիան պնդում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վրա, որում ինքը պետք է ընդգրկված լինի: Նամակում մասնավորապես […]
«Պէտք է ջնջել այն բոլոր ձայները, որոնք կը ձգտին սեպ խրել հայութեան երկու հիմնական հատուածներուն միջեւ»
«ԱԶԴԱԿ»ԻՆ ԿԸ ՀԱՍՏԱՏԷ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ «ԱԶԴԱԿ».- Հարցազրոյցը սկսինք կուսակցութեան վերաբերող վերջին հիմնական իրադարձութիւններով։ Ռայոնական իրերայաջորդ ժողովներ գումարուեցան։ Մամլոյ հրապարակումներէն պարզ կը դառնայ, որ օրակարգի առանցքային բաժինը հայ-թուրք յարաբերութիւններն են։ Յստակ է կուսակցութեան կեցուածքը։ Գործընթացը կ՛ուղղուի դէպի վաւերացման փուլ։ Ի՞նչ աշխատանքներ կը նախատեսուին այս ուղղութեամբ։ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Ճիգ կը թափուի իրազեկ պահել հանրային […]
Հայ-թուրքական արձանագրություններն այս պահին գտնվում են Սահմանադրական դատարանում
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է` գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Նրա խոսքով, առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների` քննության ընդունելու ժամկետը: «Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր […]
Քննարկվել են արձանագրությունների վավերացումը կանխելու համատեղ գործողությունները
Երեւան (Երկիր) – Նոյեմբերի 20-ին ՀՅ Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ համատեղ հայտարարությամբ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչները։ Քննարկվեցին ստորագրված արձանագրությունների վավերացումը կանխելու եւ նրանց մեջ պարունակվող վտանգները չեզոքացնելու հետ կապված հետագա համատեղ գործողությունները։ Yerkir.am
Բաքուն հետաձգո՞ւմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2009 Մեհմեդ Ալի Բիրանդ «Փոսթա» (Հոդվածը ներկայացվում է կրճատումներով) Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները, որոնցով նախատեսվում է նաև սահմանների բացում, չեն մոռացվել, սակայն, կարծես թողնվել են սառնարանում սառչելու: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից արձանագրությունների վավերացման բանալին Ալիևի գրպանում է: Երբ Բաքուն և Երևանը համաձայնության կհասնեն յոթ շրջաններում հայկական բռնազավթմանը վերջ դնելու […]
Վեհափառ Հայրապետը Ընդունեց Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը
ԱՆԹԻԼԻԱՍ.- Հինգշաբթի, Նոյեմբեր 19ի երեկոյեան, Արամ Ա. կաթողիկոս, Անթիլիասի մայրավանքին մէջ ընդունեց Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութիւնը, գլխաւորութեամբ Սեդրակ Աճէմեանի: Անոր կ՛ընկերանային՝ նախկին երեսփոխան տոքթ. Եղիկ Ճէրէճեան, երեսփոխան Սեպուհ Գալփաքեան եւ տոքթ. Մարտիկ ժամկոչեան: Հանդիպումի ընթացքին արծարծուեցան մեր ժողովուրդի կեանքը յուզող զանազան հարցեր եւ մասնաւորաբար Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններու գծով մեր ժողովուրդի կեանքէն ներս ստեղծուած իրավիճակը: […]
Թուրք պաշտոնյաները խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ
Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում: Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր թե հաշտեցման են ձգտում Հայաստանի հետ, թուրք ղեկավարները պարզապես […]
«Խելամիտ ժամկետ»-ի առեղծվածը
Երեւան (Երկիր) – ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի գնահատմամբ՝ այս օրերին կարծես քարոզչական պատերազմի փուլում ենք, երբ Արցախի վերաբերյալ հավակնոտ ելույթներ են հնչում Թուրքիայի կողմից: Դրանք հայաստանյան քաղաքական գործիչների մի մասը համարում են ներքին օգտագործմանն ուղղված հայտարարություններ, մի մասն էլ որակում են որպես ճնշում, որովհետեւ այժմ […]