ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովի հայտարարությունը
ՀՅԴ Արցախի կազմկերպության 16-րդ շրջանային ժողովը քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը և հեռանկարները, արձանագրում է.
Հայ-թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայսատանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակող ստորացուցիչ և վտանգավոր նախապայամանները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնհայտ է նաև, որ փորձ է կատարվում պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատը:
Մյուս կողմից այսպես կոչված մադրիդյան սկզբունքների շուրջ նկատվող աշխուժացումը վկայում է արցախյան հիմնախնդրում հայկական կողմի վրա ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք, կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայությանը հետ կանգնել ազգային շահերից:
Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարը իր ողջ բովանդակությամբ ոչ թե հայ ժողովրդի առանձին հատվածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականության ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիության համար: Համայն հայության ջանքերով արցախյան ճակատում ձեռք բերված արժանապատիվ հաղթանակը սակարկության առարկա չէ:
ՀՅԴ Արցախի կառույցը այսուհետ ևս վճռականորեն կպայքարի համայն հայության իրավունքների համար:
ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողով
22.11.2009 թ.