Archives
Հայ-թուրքական հարաբերությունների մասին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի դիրքորոշման կեղծումը
«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարգելի խմբագրություն, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) մասին 2009թ. հոկտեմբերի 7-ի Ձեր թերթի ապատեղեկատվական նյութը վրդովմունքի ու բողոքի զգացումներ առաջացրին մեր շարքերում: Չգիտենք որտեղից եք վերցրել այդ կեղծ տեղեկությունները, որ կառույցներ են եղել Ձեր տեղեկատվության աղμյուրը կամ ինչ նպատակով եք հանրապետության պետական կենտրոնական թերթում այդպիսի մեծ կեղծիք տպագրել, բայց ցանկանում ենք սույն հարցում […]
ԴԻՄՈՒՄ – ՊԱՀԱՆՋ
Պարոն նախագահ Մենք` 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան – Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը: Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, […]
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ էր եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը: Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների […]
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան հաղորդագրութիւնը
Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքը խոր մտահոգութեամբ կը հետեւի հայ-թրքական յարաբերութիւններու վերջին զարգացումներուն, որոնք լրջօրէն կը վտանգեն Հայաստանի եւ հայութեան ազգային անվտանգութիւնն ու արժանապատուութիւնը: Հայ-թրքական դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման, պետական սահմանի բացման եւ յարաբերութիւններու կարգաւորման մասին հրապարակուած փաստաթուղթերը ունին պարտուողական բնոյթ եւ կ’ընդգրկեն Թուրքիոյ կողմէ քողարկուած նախապայմաններ: Արդարեւ, հայ-թրքական ներկայ սահմանը վերահաստատելու քայլը անուղղակիօրէն կը կատարէ Կարսի պայմանագիրը […]
Շուէտի հայ համայնքի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին
Համայն աշխարհի հայութեան ուշադրութիւնն այսօր սեւեռած է չարաբաստիկ երկու արձանագրութիւնների եւ դրանցից բխող հայակործան հետեւանքների վրայ: Ինչպէս երբեւէ, այսօր մենք կանգնած ենք լինել-չլինելու հարցի առջեւ: Այսօր, ինչպէս երբեք, կայ իրական վտանգ կորցնելու այն, ինչ ձեռք է բերուել տարիներով մղած պայքարի, արեան, արցունքի եւ ամենակարեւորը` միասնութեան շնորհիւ: Աշխարհասփիւռ հայութեան կարծիքն անտեսուած է, մեր ձայնը չի լսւում […]
Հայ Օգնութեան Միութեան Յայտարարութիւնը՝ Հայ-Թրքական Արձանագրութիւններու մասին
Օգոստոս 31, 2009-էն ի վեր հայ ժողովուրդի ուշադրութիւնը սեւեռած է Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախաստորագրուած փաստաթուղթին վրայ, որ երկու երկիրներուն միջեւ յարաբերութիւններու բնականոնացման գործընթաց մը կը փորձէ նախատեսել։ Կը գիտակցինք, որ հայ եւ թուրք ժողովուրդները կոչուած են իրարու կողքին ապրելու. սակայն կը հաւատանք նաեւ, որ որեւէ դրացի երկիրներու եւ ժողովուրդներու միջեւ խաղաղ գոյակցութեան պայմանները կը […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խօսքը Հայաստան-Թուրքիա բանակցութիւններուն մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՅՍՏԱԿՕՐԷՆ ԵՒ ԱՄԲՈ՛ՂՋ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ ԸՍԵՆ` ԹԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄԱԿԱ՛Ն ԻՐՈՂՈՒԹԻՒՆ Է, ԱՆՈՐ ՇՈՒՐՋ ԿԸ ՄԵՐԺԵ՛ՆՔ ԲԱՆԱԿՑԻԼ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆՉՆԱՅ ԻՐ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ Հայաստան-Թուրքիա կապերու ծիրէն ներս արձանագրուած վերջին զարգացումները, յատկապէս քաղաքական-դիւանագիտական մակարդակներու վրայ տեղի ունենալիք յառաջիկայ բանակցութիւնները` Զուիցերիոյ միջնորդութեամբ գոյացած համաձայնագիրերու հիման վրայ, արդար ընդվզումի ալիք մը […]
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ – ԱՒՍՏՐԱԼԻԱ
Ներբեռնել PDF փաստաթուղթը
Յայտարարութիւն Հ.Բ.Ը.Մ.-ի Կեդրոնական վարչական ժողովին կողմէ
Ներբեռնել PDF փաստաթուղթը
ԹՈՐՈՆԹՈՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԲՈՂՈՔԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
Ներբեռնել PDF փաստաթուղթը