Հայ-թուրքական հարաբերությունների մասին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի դիրքորոշման կեղծումը

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարգելի խմբագրություն,

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) մասին 2009թ. հոկտեմբերի 7-ի Ձեր թերթի ապատեղեկատվական նյութը վրդովմունքի ու բողոքի զգացումներ առաջացրին մեր շարքերում:

Չգիտենք որտեղից եք վերցրել այդ կեղծ տեղեկությունները, որ կառույցներ են եղել Ձեր տեղեկատվության աղμյուրը կամ ինչ նպատակով եք հանրապետության պետական կենտրոնական թերթում այդպիսի մեծ կեղծիք տպագրել, բայց ցանկանում ենք սույն հարցում կրկին անգամ ճշտել մեր դիրքորոշումը:

1. Նախ` ԳԿԽ-ի վարչությունը, որը իրավասու է խորհրդի որևէ պաշտոնական դիրքորոշում հայտնել, ցայսօր առիթ չի ունեցել այդ հարցի մասին Արմենպրեսսին որևէ բան հայտնելու: Սա հնարովի միտք է Ձեր կողմից:

2. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության առիթով ԳԿԽ-ն ոչ մի ստորագրահավաք չի կազմակերպել: Ձեր նյութի այս հատվածը ուղղակի զավեշտական է: Ընդհակառակը` մենք աջակցել ենք Բրյուսելի Հայ դատի գրասենյակի կողմից հայտնի արձանագրությունների դեմ կազմակերպած ստորագրահավաքին և հպարտ ենք, որ այստեղ մեր հայրենակիցներից շատերը, անսալով մեր խորհրդին, իրենց ստորագրությունները դրեցին այդ բողոքի տակ:

3. ԳԿԽ-ն այս առիթով քննարկումներ չի կազմակերպել Գերմանիայի հայ համայնքում: Այս թեմայուվ սույն թվականի սեպտեմμերի 19-ին մեր համայնքում քննարկում է կազմակերպել Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը, որին մասնակցել է նաև ԳԿԽ-ն, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այդտեղ, այո, մենք հայտնել ենք հայ-թուրքական բեկումնային հարաբերությունների մասին նախաստորագրված չարաբաստիկ արձանագրությունների մասին մեր հստակ տեսակետը, որը Ձեր նյութում առհասարակ չի արտահայտված: Այդ քննարկման մասին Դուք Հայ ակադեմիականների միության կողմից մանրամասն շարադրված հոդված ստացել եք, բայց, ի տարբերություն Հայաստանի ու սփյուռքի բազմաթիվ տպագիր ու համացանցային թերթերի, չեք տպագրել, այն անտարμերության եք մատնել ու դրա փոխարեն որոշել կեղծ լուրեր տարածել:

Մեր տեսակետը հայ-թուրքական հարաμերությունների մասին մենք բացի բազմաթիվ առիթներով տարբեր բեմերից հայտնելուց, տարμեր հոդվածներում արտահայտելուց, գրավոր ձևով մի քանի օր առաջ ՀՀ նախագահի թիկնապահի միջոցով Փարիզում հանձնել ենք նախագահին:

Այսինքն` Դուք մինչև այսպիսի սադրիչ նյութ տպագրելը, բազմաթիվ ճանապարհներով ստացել եք այս հարցում ԳԿԽ-ի հստակ դիրքորոշման մասին տեղեկություն: Մինչև այդ մասին գրելը, Դուք հնարավորություն եք ունեցել նաև մեր կայքէջից ամեն բան տեղեկանալ:

Վերջ ի վերջո, լրատվության տարրական կանոնները պահանջում են, որ զգայուն հարցերի մասին գրելուց առաջ, պետք է տեղեկություն ստանալ նաև անմիջական աղբյուրից: Մեզ հետ ոչ ոք չի կապվել:

ԳԿԽ-ն բողոքում է այս նյութի դեմ ու պահանջում Ձեզանից` ներողություն խնդրել եղածի համար: «Հայաստանի Հանրապետություն» թերթը առնվազն գոնե պետք է նյութի հերքում տպագրի: Կրկին անգամ ուղարկում ենք այս հարցում մեր տեսակետներն արտահայտող, Ձեզ մոտ արդեն եղած հոդվածներն ու ՀՀ նախագահին Փարիզում հանձնած բողոքի նոտան: Ձեր թերթում այս մասին հերքում չլինելու դեպքում, մենք սույն բողոքագիրը կուղարկենք Հայաստանի ու սփյուռքի բոլոր գրավոր ու համացանցային թերթերին, քանզի այս հարցը մեզ համար ունի սկզμունքային լուրջ նշանակություն:

Հարգանքներով`
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչություն
Նախագահ`
Դր. Շավարշ Հովասափյան
Ֆրանկֆուրտ, 9 հոկտեմμեր 2009թ.