Archive for January, 2010
ՀՅԴ հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումի մասին
Սիրելի’ հայրենակիցներ 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այսպիսով մեկնարկեց մեր ազգային պետական շահերը վտանգող` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին հակասող դրույթներ ներառող արձանագրությունների վավերացման ներպետական ընթացակարգը: ՀՅ Դաշնակցության համար ի սկզբանե անընդունելի էր արձանագրություններում թուրքական կողմի […]
ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը
ՀՀ սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ. ա) […]
Հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող
Անուշ Մարտիրոսյան, Ռուզաննա Ստեփանյան 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում: Դատարանի որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Դահլիճում ներկաները՝ հիմնականում ՀՅԴ-ի անդամները, արձագանքեցին՝ «Ամոթ», «Բոլորդ կատարածու եք» բացականչություններով», ինչին Գագիկ Հարությունյանը հակադարձեց. – «Փորձեք ուսումնասիրել, հետո արտահայտվել»: Ըստ Դաշնակցության […]
ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունները կքննարկի փակ դռների հետեւում
Երեւան (Երկիր) – Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների սահմանադրականության հարցը կքննարկի փակ դռների հետեւում. այսօր` նախքան քննարկումը սկսելը, հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ վճիռ կայացնելու համար առավելագույն ժամկետ է սահմանված` երեք ամիս: ՍԴ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 11-ին ՀՅԴ եւ այլ քաղաքական ուժերի կողմից ՍԴ-ին ուղղված նամակը բաժանվել […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Բարձր դատարանի հարգելի անդամներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություններում (հետայսու` արձանագրություններ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 եւ 102, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]
Դաշնակցությունը վերսկսում է հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի միջոցառումները
Երեւանի Շահումյան հրապարակում երկուշաբթի անցկացված հանրահավաքում Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւս մեկ անգամ իշխանություններին հորդորեց ետ կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները վավերացնելու գործընթացից։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ այսօրվա հանրահավաքով եւս մեկ անգամ իշխանությունների եւ, մասնավորապես, Սահմանադրական դատարանի անդամների ուշադրությունն են բեւեռելու այն հնարավորությունների վրա, որոնց օգտագործմամբ ՍԴ-ն կարող է […]
Մոնրեալի եւ Տորոնտոյի հայերն իրենց մտահոգությունն են փոխանցում ՀՀ Սահմանադրական դատարանին
Երեւան (Երկիր) – Հայ ավանդական կուսակցությունները 2010 թվականի հունվարի 8-ին Մոնրեալում անցկացրել են բողոքի հանրահավաք ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Ընդունվել է համատեղ դիմում` ուղղված Հայաստանի Սահմանադրական դատարանին: Դիմում-նամակում ասվում է. «ՀՅ Դաշնակցություն, ՍԴՀ եւ ՌԱ կուսակցությունների կողմից 2010 թ. հունվարի 8-ին Մոնրեալի Հայ կենտրոնում կազմակերպված ժողովրդական հավաքի մասնակիցների անունից մեր մտահոգություններն ու դժգոհությունն ենք փոխանցում ՀՀ […]