Archives

Ժողովրդային լսարան. Հայ-թրքական յարաբերութիւններու ՀՅԴ ռազմավարութիւնը

Սուրիոյ Հայ Երիտասարդական Միութեան Ուսումնասիրական Յանձնախումբը կազմակերպեց ժողովրդային լսարան մը, Երեքշաբթի, 28 Հոկտեմբերին, Հալէպի «Արամ Մանուկեան» կեդրոնի «Լեւոն Շանթ» սրահէն ներս: Լսարանը որպէս ատենախօս պիտի ունկընդրէր հայրենիքէն ժամանած, Հայ Դատի Կեդրոնական Գրասենեակի պատասխանատու եւ Թուրքիա-Հայաստան յարաբերութեանց հմուտ իրազեկ ընկ. Կիրօ Մանոյեանը: Ստորեւ, պատշաճ համադրումով կը ներկայացնենք լսարանը: 1991-ին, երբ Հայաստանի հանրապետութիւնը անկախացաւ եւ Թուրքիա ճանչցաւ […]

Posted by admin on November 6th, 2008

Գոլը, Գյուլը, Արարատն ու տշոցին

Վերջին շաբաթվա ընթացքում հեռուստաէկրանին ու տպագիր մամուլում ամենաշատ երեւացող դեմքերից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Պատճառը հասկանալի է` վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է, եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցը Երեւան: Ամեն անգամ Ռ. Հայրապետյանը կոչ է անում չքաղաքականացնել մարզական միջոցառումը: Այնուհանդերձ, ֆուտբոլասերներին ուղղված նրա կոչերի գերակշիռ մասը քաղաքական կոնտեքստ […]

Posted by admin on September 5th, 2008

Սարգսեանի կրկնուած հրաւէրին՝ Կիւլ դարձեալ յստակ պատասխան չի տար

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Թրքական «Ռատիքալ» թերթի Օգոստոսի 28ի թիւով հրապարակուած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հարցազրոյցէն ետք, նոյն թերթը երէկ հրապարակած է Թուրքիոյ նախագահ Ապտուլլահ Կիւլի հետ հարցազրոյց մը, ուր վերջինս տակաւին յստակ պատասխան չէ տուած Սարգսեանի կրկնուած հրաւէրին: Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարցազրոյցը՝ «Արմէնփրէս»ի թարգմանութեամբ. «ՌԱՏԻՔԱԼ».- Հայաստանի նախագահը յայտնել է, որ Սեպտեմբերի 6ին կայանալիք ֆութպոլի ազգային […]

Posted by admin on August 29th, 2008

Թուրքիան պատրաստվում է դիվանագիտական նոր գրոհի

Թուրքական մամուլը ընդգծված կարեւորությամբ անդրադարձավ Անկարայում գումարված` թուրք դեսպանների ու դիվանագետների չորսօրյա հավաք-խորհրդակցությանը: Ամերիկյան քաղաքական բառապաշարն օգտագործելով` թուրքական թերթերը իբրեւ «ուղեղի փոթորկում» (brain-storming) առաջացնելու կոչված նախաձեռնություն գնահատեցին թուրքական իշխանությունների նոր քայլը: Անշուշտ, քարոզչականորեն հարմար առիթ էր աշխարհում գործող` Թուրքիայի դիվանագիտական մարդուժն ու արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնատարներին համախմբող նման հավաքը, որպեսզի Անկարայի ղեկավարները միջազգային հանրությանը գովազդեին իրենց […]

Posted by admin on August 4th, 2008

Ազգային աքսիոմը…

ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակի» 2008 թ. հուլիսի համարի (7) խմբագրականը Հայոց Ցեղասպանության վիճարկման հարցը երբեւէ քննարկման առարկա չի դարձրել հայ պետական միտքը ո՛չ անկախ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ողջ ընթացքում: Վերանկախացման շրջանում միայն, որոշակիորեն` 1995 թ., ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Ցեղասպանության հարցով այլեւս պիտի զբաղվեն պատմաբանները: Այսպիսով, Հայոց […]

Posted by admin on August 4th, 2008

Թուրքիայի նախապայմանները` նման վերջնագրերի

Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն Մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, քարոզչական եւ կազմակերպական ոլորտներում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին` մեկ անգամ եւս ամրագրվեց, որ անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման` Թուրքիայի նախապայմանները, իսկ Ցեղասպանության փաստը չպետք է դառնա քննարկումների եւ սակարկությունների առարկա: Գերագույն ժողովի […]

Posted by admin on July 25th, 2008

Ցեղասպանությունը քննարկող հանձնաժողով լինել չի կարող

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում պատասխանել է ՀՀ նախագահի կողմից Մոսկվայում արած հայտարարության վերաբերյալ հարցերին: – Ինչպե՞ս եք վերաբերվում Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը, որ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում Հայաստանը կարող է համաձայնել ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին: – Ճիշտն ասած, հայտարարության խմբագրական […]

Posted by admin on July 11th, 2008