Archive for April 15th, 2010
Մեր “ՈՉ”-ը` Արձանագրություններին
2009-ի հացադուլների, նստացույցերի տրամաբանական շարունակությունը` ստորագրահավաք հանրապետության ամբողջ տարածքում: Նախաձեռնությունը Դաշնակցությանն է: Նպատակը` ազգայնի ժողովը հայ-թուրքական արձանագրությունները չպետք է վավերացնի այս տեսքով:
Գնահատականներ` Նախագահի ելույթին
Վիլսոնի շիրմին ծաղիկ դնելու Նախագահի ժեստից առաջ, ԱԺ-ում ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել Վիլսոնյան իրավարար վճռի ընդունման օրը` նոյեմբերի 22-ը Հայրենատիրության օր հռչակելու Դաշնակցության առաջարկին: Արծվիկ Մինասյանի ձեւակերպմամբ` վաշիգտոնյան “գեղեցիկ խոսքերը” գործով հիմնավորված չեն, իսկ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը դրանք հաջողված է համարում:
Գալուստ Սահակյան. “Առաջընթացն առաջ է ընթացել”
Գրեթե կայացած որ որոշման մասին խոսեց նախագահը մինչեւ Վաշինգտոն մեկնելը. լրագրողների այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թողել է անպատասխան` ասելով, որ վաշինգտոնյան հանդիպումներից հետո միջազգային հանրությունը մեր երկրին վերաբերող նոր որակի արձանագրումներ է անելու, եւ դա, ըստ բանախոսի, ավելի կարեւոր է, քան արձանագրությունները ետ կանչելու կամ վավերացնելու հարցը:
Հայերից ներողություն խնդրելու կոչ` Թուրքիային
“Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության եւ անցյալի հետ”,- Ստամբուլում ասել է Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասը, Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կարեւորագույն քայլը կլիներ ԵՄ անդամագրման գործընթացում:
Թուրքիայի ջանքերն արդյո՞ւնք տվեցին
Հակառակ հնչած եւ հնչող այն գնահատակններին, թե Էրդողանը հայտնվել է նեղ կացության մեջ, այդուամենայնիվ նման տպավորություն չի թողնում Օբամա-Էրդողան հանդիպման մասին Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ աջակցության կոչ է արվում Էրդողանի ջանքերին` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: