Archive for April 13th, 2010
Վաշինգտոնյան ձեռքսեղմումներ, իսկ հետո՞..
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երեկ տեղի ունեցավ էլի մի կարեւոր հանդիպում, թեպետ շատ մանրամասներ դրանից հայտնի չեն: Հայ քաղաքական գործիչները փորձում են վերլուծել հանդիպումը` ակնկալելով առաջիկայում դրա մասին իմանալ ավելին:
Օբաման կոչ է արել շուտ վավերացնել արձանագրությունները
Վաշինգտոնում մեկնարկած Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հանդիպել է մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին:
Նախագահ Սարգսյանից ակնկալվում են կոնկրետ քայլեր
Վիլսոնի գերեզմանի մոտ կայացած հիշատակի արարողությանը ներկա էին ամերիկահայ համայնքի ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Դաշնակցության Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանի կարծիքով, այդ ելույթին պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր ու գործողություններ:
Ս. Սարգսյան. “Չենք հանդուրժի, որ Թուրքիան թելադրի”
“Այո’, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ”,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` Վաշինգթոնի մայր տաճարում ունեցած ելույից ժամանակ: Նախագահը Սփյուռքին զորակցություն է հայտնել եւ նշել, որ անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը ծակելու կաթիլը պետք է դառնա յուրաքանչյուր հայ: