Archive for April 10th, 2010
Գերմանացու ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին
Գերմանական “ARD” հեռուստաընկերությունը ցուցադրել է գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի` Հայոց ցեղասպանության մասին պատմող “Աղետ” ֆիլմը: Գերմանական ազդեցիկ “Շպիգել” հանդեսը “Աղետ” ֆիլմը որակել է Ցեղասպանության եղելությունն ամբողջապես վերականգնելու ուղղությամբ արված քայլերից մեկը:
Էրդողանը Օբամայի հետ հանդիպումների ցուցակում չէ
Շարունակվում է անորոշություն պահպանվել Վաշինգտոնում Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպման հարցի շուրջ: Ամերիկացի պաշտոնյաները հերթական անգամ խոսելով Օբամայի հանդիպումների գրաֆիկի մասին, չեն հիշատակել Էրդողանի անունը, փոխարենը շեշտելով, որ կայանալու է Օբամայի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:
Կոչ` Ադրբեջանին. “Ղարաբաղի հարցում հանգիստ եղեք”
Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետի բանագնաց Սինիրլիօղլուն Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիեւին, ում փոխանցել է Էրդողանի նամակը:£Նամակում հանգստության կոչ է արվել, ընդգծված` “Մեր խոսքը խոսք է, մի անհանգստացեք” արտահայտությամբ:
Սարգսյան-Էրդողան հանդիպումը կկայանա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` Վաշինգտոնում կայանալիք գլոբալ գագաթաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Որոշ փորձագետների կարծիքով` այդ այցի ընթացքում ճշտվելու է նաեւ Վաշինգտոնում հրապարկվելիք Էրդողան-Սարգսյան համատեղ հայտարարության տեքստը:
Օբամա էրդողան հանդիպում նախատեսված չէ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ ապրիլի 11-ին: Այստեղ է լինելու նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սպիտակ Տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիպսը տեղեկացրել է, որ Էրդողան-Օբամա-Սարգսյան եռակողմ հանդիպում չի լինելու: Օբաման կհանդիպի մի շարք երկրների ղեկավարներին` այդ թվում` Սերժ Սարգսյանի: Էրդողանը ցուցակում ընդգրկված չէ:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը “Շպիգել” ամսագիրին
“Պատմական հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է”: Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական “Շպիգել”-ին: Թուրքիայի վարչապետի հայտարարություններ, Ցեղասպանության ճանաչման հարցը, հայ-թուրքական գործընթաց եւ ղարաբաղյան խնդիրը` այս թեմաներն են հետաքրքրել գերմանացի լրագրողին:
Էրդողանը կմեկնի Վաշինգտոն
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այս մասին լրագրողներին հայտնել է անձամբ` նշելով, որ Վաշինգտոնում շատ անելիքներ ունի: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում իր պարտականություններին կվերադառնա նաեւ ԱՄՆ-ից հետ կանչված Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը:
Արձանագրային ապահովագրություն` մինչեւ ապրիլի 24-ը
“Եթե առաջիկայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների առնչությամբ Անկարան հանդես չկա հայտարարությամբ, Երեւանը այդ փաստաթղթերը չեղյալ է հայտարարելու”: Նման կարծիք հայտնել է թուրք հայտնի լրագրող, “CNN Turk” հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, ով օրերս Հայաստանում էր:
Սերբիան դատապարտել և ներողություն է խնդրել
Սերբիայի խորհրդարանը երեկ երեկոյան 173 պատգամավորի մասնակցությամբ կայացած նիստում 127 կողմ ձայնով, ընդունել է հռչակագիր, որով դատապարտել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության փաստը եւ ներողություն հայցել այդ գործողությունների համար:
Սփյուռքի հարցերը` կոնգրեսականներին
Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ հայ-թուրքական հանաբերությունների թեմայով մոտ 90 րոպե տեւողությամբ հանրային քննարկում է անցկացվել “Հորիզոն” հեռուստաընկերության տաղավարում` ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությամբ: Ներկայացնում են “Հորիզոն” հեռուստաընկերության մեր գործընկերները: