Archive for April, 2010

Սերբիան դատապարտել և ներողություն է խնդրել

Սերբիայի խորհրդարանը երեկ երեկոյան 173 պատգամավորի մասնակցությամբ կայացած նիստում 127 կողմ ձայնով, ընդունել է հռչակագիր, որով դատապարտել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության փաստը եւ ներողություն հայցել այդ գործողությունների համար:

Posted by admin on April 10th, 2010

Սփյուռքի հարցերը` կոնգրեսականներին

Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ հայ-թուրքական հանաբերությունների թեմայով մոտ 90 րոպե տեւողությամբ հանրային քննարկում է անցկացվել “Հորիզոն” հեռուստաընկերության տաղավարում` ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությամբ: Ներկայացնում են “Հորիզոն” հեռուստաընկերության մեր գործընկերները:

Posted by admin on April 10th, 2010

Թուրքահայերի փրկագինը` Սփյուռքի լռությունն է

Թուրքիայի վարչապետը կրկին խոսում է Թուրքիայից հայերին վտարելու մասին: Էրդողանը գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Սփյուռքի շարունակական ճնշումների դեպքում Թուրքիան ստիպված է լինելու գնալ այդ քայլին: Նա միաժամանակ 3-րդ երկրներին մոչ է արել չխառնվել պատմության: Չի մոռացել նաեւ սահմանի բացման նախապայմանը` Ղարաբաղ:

Posted by admin on April 10th, 2010

Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ Կնեսետում

Իսրայելի եւ Սերբիայի խորհրդարանները մտադիր են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր քննարկել: Ապրիլին հերթական անգամ Մերեցե կուսակցությունը Կնեսետում քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Posted by admin on April 10th, 2010

Ստամբուլահայն առաջարկում է մոռանալ 1915-ը

“Ոչ մի լավ բանի չի հանգեցնելու մեկ դար առաջ տեղի ունեցածը վեր հանելը: Կարիք չկա փորելու անցյալը, ու նաեւ կարիք չկա տեղի ունեցած իրադարձությունները անվանել ցեղասպանություն”: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրին-օղլուն:

Posted by admin on April 10th, 2010