Archive for February, 2010

«Ժառանգությունը» ԱԺ դարպասների մոտ կդիմավորի Արձանագրությունները

Երբ հայ-թուրքական Արձանագրությունները պաշտոնապես մտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ և դառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, «Ժառանգություն» կուսակցությունը այն կդիմավորի ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով իր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը։ «Ժառանգությունն» այս մասին այսօր հայտարարություն է տարածել` կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին և թույլ չտալ կյանքի կոչել «այս իրավասպան ու հիրավի հայրենադավ […]

Posted by admin on February 12th, 2010

Հիմքեր՝ արձանագրությունները չեղյալ ճանաչելու համար

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն ընդառաջ՝ ՀՅԴ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որով ԱԺ-ին հնարավորություն է ընձեռվում առնվազն վերապահումներ անելու դրանց վերաբերյալ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀՅԴ խմբակցության պատգամավորները երեկ պաշտոնական շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում իրենց առաջարկած լրացումներն ու փոփոխությունները: Մասնավորապես առաջարկվում է մի լրացում, որի անհրաժեշտությունը հայ-թուրքական արձանագրությունների […]

Posted by admin on February 12th, 2010

ՀՀԿ-ի փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան արձանագրությունները կվավերացնի մինչեւ ապրիլի 24-ը

Իրինա Հովհաննիսյան Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան, Միացյալ Նահանգների ճնշման տակ, հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի՝ առանց նախապայմանների: «Խոսելով նախապայմանների մասին մինչեւ վերջին օրը՝ [Թուրքիան] ի վերջո գնալու է դրա հաստատմանը, որովհետեւ ապրիլը նաեւ Միացյալ Նահանգների համար սահման է, որովհետեւ կարող է […]

Posted by admin on February 10th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Հարգելի՛ գործընկերներ, Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` […]

Posted by admin on February 10th, 2010

Թուրքիան դիվանագետ է գործուղում ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուն կմեկնի ԱՄՆ: Ըստ CNN-Turk-ի, նա խիստ կարևոր հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում, ուր ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին ուղղված քննարկումների վերաբերյալ: Հանդիպումները կսկսվեն փետրվարի 13-ի և կշարունակվեն մի քանի օր: Սպասվում է, […]

Posted by admin on February 10th, 2010

Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ուղերձը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձը: Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ ուղերձի հետ։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ […]

Posted by admin on February 9th, 2010

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «քարոզչական ճնշում է» համարում Սարգսյանի ուղերձր Գյուլին

Ռուզաննա Ստեփանյան  Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»: Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի […]

Posted by admin on February 9th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է. “Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների […]

Posted by admin on February 9th, 2010

Հայոց ցեղասպանութեան «բանաձեւը կրնայ վնաս պատճառել հայ-թրքական յարաբերութիւններուն», ըսած է Տաւութօղլու

Անվտանգութեան խորհրդաժողովին մասնակցելու համար Գերմանիա մեկնած Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլու Միւնիխէն Անգարա վերադարձին օդակայանին մէջ պատասխանած է թուրք լրագրողներու հարցումներուն: «Հիւրրիյէթ» օրաթերթը կը հաղորդէ, որ Տաւութօղլու խօսած է Անգարան մտահոգող երեք հիմնական զարգացումներու մասին, զորս, անոր համոզումով, Երեւանը նախապէս ծրագրած է եւ հերթականօրէն կը գործադրէ: Տաւութօղլու Միւնիխի մէջ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի […]

Posted by admin on February 8th, 2010

Ահմեդ Դավութօղլու. «Թող չսպասեն, որ մենք արձանագրությունները կվավերացնենք ապրիլի 24-ի սպառնալիքի տակ»

Արթուր Պապյան Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդգրկումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Hyurriyet թերթին, Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանել է ինքնաթիռում՝ Մյունխենում կայացած անվտանգության միջազգային համաժողովից վերադառնալիս։ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին, մասնավորապես, հայտնել է, որ Մյունխենում […]

Posted by admin on February 8th, 2010