Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ուղերձը

Davutoglu3Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձը:

Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ ուղերձի հետ։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն Սարգսյանը իր դրական մեսիջն է հղել»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել էր, թե «հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»: «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»,- նկատել էր Հայաստանի նախագահը:

NEWS.am