Archives

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է. “Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների […]

Posted by admin on February 9th, 2010

ՀՅԴ հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումի մասին

Սիրելի’ հայրենակիցներ 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այսպիսով մեկնարկեց մեր ազգային պետական շահերը վտանգող` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին հակասող դրույթներ ներառող արձանագրությունների վավերացման ներպետական ընթացակարգը: ՀՅ Դաշնակցության համար ի սկզբանե անընդունելի էր արձանագրություններում թուրքական կողմի […]

Posted by admin on January 12th, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Բարձր դատարանի հարգելի անդամներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություններում (հետայսու` արձանագրություններ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 եւ 102, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]

Posted by admin on January 11th, 2010

Մոնրեալի եւ Տորոնտոյի հայերն իրենց մտահոգությունն են փոխանցում ՀՀ Սահմանադրական դատարանին

Երեւան (Երկիր) – Հայ ավանդական կուսակցությունները 2010 թվականի հունվարի 8-ին Մոնրեալում անցկացրել են բողոքի հանրահավաք ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Ընդունվել է համատեղ դիմում` ուղղված Հայաստանի Սահմանադրական դատարանին: Դիմում-նամակում ասվում է. «ՀՅ Դաշնակցություն, ՍԴՀ եւ ՌԱ կուսակցությունների կողմից 2010 թ. հունվարի 8-ին Մոնրեալի Հայ կենտրոնում կազմակերպված ժողովրդական հավաքի մասնակիցների անունից մեր մտահոգություններն ու դժգոհությունն ենք փոխանցում ՀՀ […]

Posted by admin on January 8th, 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների

Մենք` հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերս, վերահաստատելով մեր պայքարի վճռականությունը, արձանագրում ենք, որ. – չնայած արձանագրությունների պարունակած վտանգներին և այդ կապակցությամբ հայության արտահայտած բողոքին, ՀՀ իշխանությունները, այդուամենայնիվ, ստորագրեցին հիշյալ փաստաթղթերը: Հարկ է նշել, որ արձանագրություններում առկա տերմինները և ձևակերպումները այլևս մեկնաբանվելու են ոչ թե կողմերի կամայական և իրարամերժ պարզաբանումների հիման վրա, այլ միջազգային նորմերին […]

Posted by admin on December 1st, 2009

ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Արցախի կազմկերպության 16-րդ շրջանային ժողովը քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը և հեռանկարները, արձանագրում է. Հայ-թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայսատանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակող ստորացուցիչ և վտանգավոր նախապայամանները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու […]

Posted by admin on November 22nd, 2009

ՀԱԼԷՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on November 4th, 2009

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՌԱԿ-ՀՅԴ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on October 16th, 2009

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները: Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է. ա) Արձանագրությունների հրապարակումից հետո, անցած շաբաթների ընթացքում, թեեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում, կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ եւ մեծ հակազդեցություն կա, որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ […]

Posted by admin on October 12th, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանը

Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, մասնավորապես նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակավ քննարկելու մեր կոչին արագորեն արձագանքեցին հայ ժողովրդի բոլոր հատվածներն ու շերտերը եւ ներգրավվեցին դրա շուրջ ծավալվող բանավեճերին: Վերջին ամիսներին Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների […]

Posted by admin on October 10th, 2009