Archive for February 12th, 2010

Արձանագրություններն ԱԺ-ում են

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել էր Լոնդոնում, հայ-թուրքական արձանագրություններն այսօր ուղարկել է Ազգային ժողով, վավերացման գործընթացը սկսելու համար: Հարցը ԱԺ-ում ներկայացնելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրությունները երկու օրվա ընթացքում պետք է դնի շրջանառության մեջ:
Lragir.am

Posted by admin on February 12th, 2010

Նախագահը կրկին ժամանակ է տալիս Թուրքիային, միանգամայն անօգուտ ժամանակ…

Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անհասկանալի է համարում նախագահի լոնդոնյան ելույթի այն հատվածը, որով նա Թուրքիային դարձյալ ժամանակ է տալիս: Բնականաբար, այդ ժամանակը Թուրքիան կօգտագործի արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար:
«Չի բացառվում, որ նախագահի մտքում եղած խելամիտ ժամկետի սահմաններում Թուրքիան նախաձեռնի ինչ-որ հնարք, օրինակ` Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկի [...]

Posted by admin on February 12th, 2010

ՀԿԿ փոխնախագահ. ողջամիտ ժամկետը սպառվել է

Հայ-թուրքական գործընթացի ձգձգման պատճառներից մեկը Թուրքիայում այն է, որ այդ երկիրը մոտ մեկ տարի անց համապետական ընտրություն է անցկացնելու, եւ իշխանությունն այժմ փորձում է հասկանալ, թե արդյոք որ քայլն ավելի ընդունելի կլինի հասարակության համար` արձանագրությունների վավերացումը, թե հակառակը: Այդ միտքը փետրվարի 12-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին է փոխանցել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
“Այսինքն ներքին խնդիրներ ունեն: Բացի [...]

Posted by admin on February 12th, 2010

«Ժառանգությունը» ԱԺ դարպասների մոտ կդիմավորի Արձանագրությունները

Երբ հայ-թուրքական Արձանագրությունները պաշտոնապես մտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ և դառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, «Ժառանգություն» կուսակցությունը այն կդիմավորի ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով իր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը։ «Ժառանգությունն» այս մասին այսօր հայտարարություն է տարածել` կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին և թույլ չտալ կյանքի կոչել «այս իրավասպան ու հիրավի հայրենադավ [...]

Posted by admin on February 12th, 2010

Հիմքեր՝ արձանագրությունները չեղյալ ճանաչելու համար

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն ընդառաջ՝ ՀՅԴ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որով ԱԺ-ին հնարավորություն է ընձեռվում առնվազն վերապահումներ անելու դրանց վերաբերյալ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀՅԴ խմբակցության պատգամավորները երեկ պաշտոնական շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում իրենց առաջարկած լրացումներն ու փոփոխությունները: Մասնավորապես առաջարկվում է մի լրացում, որի անհրաժեշտությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ի [...]

Posted by admin on February 12th, 2010