Archives

Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅ Դաշնակցության յոթ առաջարկները

1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի: Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը և պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը: 2. Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի: 3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, […]

Posted by admin on April 17th, 2014

Թուրքիայի մարտահրավերները

Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու […]

Posted by admin on November 29th, 2013

Խնդիրը մեր մեջ չէ

ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում՝ […] Թուրքիայի մասին «Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները: Ես չեմ ցանկանում խոսել դրա պատճառների մասին, քանի որ դրանք հայտնի են բոլորին: Ես ուղղակի ցանկանում եմ իմ տպավորությունը հայտնել, իսկ տպավորությունս այնպիսին է, որ մոտ ապագայում Թուրքիան մտադիր չէ վավերացնել այդ արձանագրությունները: Խնդիրը մեր մեջ չէ: […]

Posted by admin on October 2nd, 2013

Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից Խոսելով Ադրբեջանի մասին` չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում կա մի պետություն, որն անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձևավորված թուրք-ադրբեջանական տանդեմը շուրջ քսան տարի շարունակ փորձում է շրջափակման, բաժանարար գծերի խորացման և համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի […]

Posted by admin on January 15th, 2013

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի ու հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովող գործողություններ նախանշելու, արտաքին մարտահրավերները արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն է։ Ակնհայտ է, որ միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելավվի բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար […]

Posted by admin on November 8th, 2012

«Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել»

Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Սերժ Սարգսյանի խոսքից Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես Նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար: […]

Posted by admin on May 5th, 2011

Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի համատեղ մամուլի ասուլիսից ՀՀ Նախագահ ֊֊ Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում […]

Posted by admin on March 31st, 2011

«մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով»

ՀՀ Նախագահի հայտարարությունները, Կիպրոսի և Հունաստանի նախագահների հետ հանդիպումներից հետո ՆԻԿՈՍԻԱ (17-01-2011) — Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը, մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով։ Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Հայաստանը դեմ […]

Posted by admin on January 18th, 2011

«Ժառանգության» առաջարկը Հովիկ Աբրահամյանին

Այսօր Ժառանգություն խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված երկօրյա ժամկետում պետք է շրջանառության մեջ դնի խորհրդարան մտցրած հայ-թուրքական արձանագրությունները եւ նշանակի գլխադասային հանձնաժողով: Աժ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է. “2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի նախարարների նախաստորագրած […]

Posted by admin on February 15th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Հարգելի՛ գործընկերներ, Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` […]

Posted by admin on February 10th, 2010