Archives

ՀՀԿ-ի փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան արձանագրությունները կվավերացնի մինչեւ ապրիլի 24-ը

Իրինա Հովհաննիսյան Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան, Միացյալ Նահանգների ճնշման տակ, հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի՝ առանց նախապայմանների: «Խոսելով նախապայմանների մասին մինչեւ վերջին օրը՝ [Թուրքիան] ի վերջո գնալու է դրա հաստատմանը, որովհետեւ ապրիլը նաեւ Միացյալ Նահանգների համար սահման է, որովհետեւ կարող է […]

Posted by admin on February 10th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Հարգելի՛ գործընկերներ, Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` […]

Posted by admin on February 10th, 2010

Թուրքիան դիվանագետ է գործուղում ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուն կմեկնի ԱՄՆ: Ըստ CNN-Turk-ի, նա խիստ կարևոր հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում, ուր ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին ուղղված քննարկումների վերաբերյալ: Հանդիպումները կսկսվեն փետրվարի 13-ի և կշարունակվեն մի քանի օր: Սպասվում է, […]

Posted by admin on February 10th, 2010

Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ուղերձը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձը: Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ ուղերձի հետ։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ […]

Posted by admin on February 9th, 2010

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «քարոզչական ճնշում է» համարում Սարգսյանի ուղերձր Գյուլին

Ռուզաննա Ստեփանյան  Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»: Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի […]

Posted by admin on February 9th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է. “Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների […]

Posted by admin on February 9th, 2010

Հայոց ցեղասպանութեան «բանաձեւը կրնայ վնաս պատճառել հայ-թրքական յարաբերութիւններուն», ըսած է Տաւութօղլու

Անվտանգութեան խորհրդաժողովին մասնակցելու համար Գերմանիա մեկնած Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլու Միւնիխէն Անգարա վերադարձին օդակայանին մէջ պատասխանած է թուրք լրագրողներու հարցումներուն: «Հիւրրիյէթ» օրաթերթը կը հաղորդէ, որ Տաւութօղլու խօսած է Անգարան մտահոգող երեք հիմնական զարգացումներու մասին, զորս, անոր համոզումով, Երեւանը նախապէս ծրագրած է եւ հերթականօրէն կը գործադրէ: Տաւութօղլու Միւնիխի մէջ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի […]

Posted by admin on February 8th, 2010

Ահմեդ Դավութօղլու. «Թող չսպասեն, որ մենք արձանագրությունները կվավերացնենք ապրիլի 24-ի սպառնալիքի տակ»

Արթուր Պապյան Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդգրկումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Hyurriyet թերթին, Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանել է ինքնաթիռում՝ Մյունխենում կայացած անվտանգության միջազգային համաժողովից վերադառնալիս։ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին, մասնավորապես, հայտնել է, որ Մյունխենում […]

Posted by admin on February 8th, 2010

Ըստ Արծվիկ Մինասյանի, փորձ է արվում պառակտել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համագործակցությունը

Իրինա Հովհաննիսյան Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երկուշաբթի հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր, առաջնորդվելով նեղ քաղաքական կամ անձնական շահերով, փորձում են պառակտել հայ-թուրքական արձանագրությունների դեմ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնած շարժումը։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վերջին զարգացումներից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրկվեց Հայաստանի պատվիրակության մանդատից, իսկ որպես ընդդիմադիր հաստատվեց դաշնակցական Արմեն Ռուստամյանի մանդատը, […]

Posted by admin on February 8th, 2010

Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը միակողմանի է

Ռուբեն Մելոյան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հիմնականում միակողմանի է, քանի որ հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիայում արգելված է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Ալին Օզինյանը։ Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Արայիկ Վարդանյանը հայտարարել էր, թե 2009 թվականին Հայաստանի […]

Posted by admin on February 5th, 2010