Archive for February 10th, 2010

ՀՀԿ-ի փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան արձանագրությունները կվավերացնի մինչեւ ապրիլի 24-ը

Իրինա Հովհաննիսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան, Միացյալ Նահանգների ճնշման տակ, հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի՝ առանց նախապայմանների:
«Խոսելով նախապայմանների մասին մինչեւ վերջին օրը՝ [Թուրքիան] ի վերջո գնալու է դրա հաստատմանը, որովհետեւ ապրիլը նաեւ Միացյալ Նահանգների համար սահման է, որովհետեւ կարող է Կոնգրեսը ճանաչել [...]

Posted by admin on February 10th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Հարգելի՛ գործընկերներ,
Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` Մոսկվայում, [...]

Posted by admin on February 10th, 2010

Թուրքիան դիվանագետ է գործուղում ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուն կմեկնի ԱՄՆ: Ըստ CNN-Turk-ի, նա խիստ կարևոր հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում, ուր ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին ուղղված քննարկումների վերաբերյալ:
Հանդիպումները կսկսվեն փետրվարի 13-ի և կշարունակվեն մի քանի օր: Սպասվում է, որ [...]

Posted by admin on February 10th, 2010