Archive for November, 2009

ՀՀ ԱԳՆ. «Հայ-թուրքական բանակցություններ այսօր չեն վարվում»

«Բանակցությունները ավարտվել են շատ շուտ։ Բանակցություններ՝ հայ-թուրքական, չեն վարվում այսօր», – չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը՝ հավելելով. – «Հաջորդ քայլը ըստ այն ժամանակացույցի, որ հրապարակված էր արձանագրություններին կից՝ վավերացումն է։ Երբ որ վավերագրերը կփոխանակվեն, արդեն այլ զարգացումներ կսպասվեն ըստ ժամանակացույցի»։ Վերջին շրջանում բազմիցս կարծիքներ են հնչել այն […]

Posted by admin on November 18th, 2009

Բրիտանական «Chatham House»-ը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Բրիտանական Chatham House կազմակերպությունը ներկայացրել է զեկույց` «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» թեմայով: Զեկույցի հեղինակները, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նկատել են, թե  2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ–թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին, կարող է նպաստել ոչ միայն  Հայաստանի, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը:   […]

Posted by admin on November 18th, 2009

Թուրքիայի նպատակն է փոխել տարածաշրջանում հաստատված դրությունը

Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը՝ խորհրդարանում, պետբյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Արձանագրությունները հստակորեն որոշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանները, եւ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա», – ըստ «Անադոլու» գործակալության` ընդգծել է թուրք արտգործնախարարը։ «Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է […]

Posted by admin on November 18th, 2009

Հայաստանը սեփական մոտեցում չունի՞

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի սպասողական վիճակի, Թուրքիայի խորհրդարանը նախաձեռնող է եւ արդեն ծրագրել է, թե երբ ինչ անի: Նոյեմբերի 17-ին «Արցախ» մամուլի ակումբում պատասխանելով հարցին, թե` արդյոք Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունները, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրեն ոչ այնքան հուզում է Թուրքիայի` երբ կամ ինչ անելը, որքան Հայաստանի` սեփական […]

Posted by admin on November 18th, 2009

«Մենք տապալելու ենք այս արձանագրութիւնները» կ՚ըսէ ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը

ՓԱՐԻԶ.- Նոյեմբեր 15-ին, Փարիզի մէջ տեղի ունեցաւ Հայաստան-Թուրքիա արձանագրու- թիւններին դէմ «ՈՉ»ի հաւաք մը, նախաձեռնութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան տեղական կառոյցներուն եւ համագործակցութեամբ շարք մը այլ կազմակերպութիւններու։ Այս հաւաքի ընթացքին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան ելոյթ ունենալով, անդրադարձած է հայ-թրքական յարաբերութիւններուն եւ անոնց ծիրէն ներս Հայ ազգային Կոնգրէսի ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանի […]

Posted by admin on November 15th, 2009

Քեն Խաչիկյան. Սփյուռքը կորցնում է հայոց շահերի պահապան շան կարգավիճակն ու վերածվում սենյակային շնիկի

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ատենապետ Քեն Խաչիկյանը աշխարհի բոլոր հայերին կոչ է արել կապիտուլյացիայի փոխարեն նախապատվությունը տալ գոյատեւման գաղափարին: Նա դա ասել է մեծաթիվ մարդկանց` կոալիցիայի գործընկերների եւ ԱՄՆ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների ներկայությամբ, որ հավաքվել էին Փասադենայի Convention Center-ում` ամենամյա ճաշկերույթի: Խաչիկյանն իր ելույթում մասնավորապես նշել է, թե «որպես հայեր` մենք շրջադարձային […]

Posted by admin on November 13th, 2009

ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ նախկին նախագահ, այժմ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը վերջերս համահայկական հեռուստամարաթոնի առիթով ԱՄՆ կատարած այցի ընթացքում իր ունեցած մի ելույթի ժամանակ ուշագրավ մտքեր է արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա խոսել է արձանագրություններում տեղ գտած տարբեր թերությունների մասին: Համաձայն «USA Armenian Life Magazine»-ի խմբագիր Ափո Ջաբարյանի` ԼՂՀ նախկին նախագահն իր ելույթում ասել է, թե […]

Posted by admin on November 11th, 2009

Արձանագրությունների ուրվականը սպառնում է

Ուղիղ մեկ ամիս առաջ Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում երեքժամյա հետաձգումից հետո, արտգործնախարարներ Նալբանդյանն ու Դավութօղլուն իրենց ստորագրությունը դրեցին հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնականաց…

Posted by admin on November 11th, 2009

ՀԱԼԷՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on November 4th, 2009