Archive for February, 2009

Կիրո Մանոյան. «Միայն սահման բացելը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը չի խոչընդոտի Ցեղասպանության ճանաչմանը»

Ռուզաննա Ստեփանյան
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Հայաստանի իշխանությունների ջանքերը չեն կարող վնասել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես պնդում են ընդդիմության ներկայացուցիչները:
«Հայաստանը, եթե հանկարծ հայտարարի, որ` ես Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվել եմ, այդ ժամանակ Օբաման կարող է այդպիսի բաներ ասել: [...]

Posted by admin on February 24th, 2009

Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիան կարծիքներ է փոխանակում Ադրբեջանի հետ

Հրաչ Մելքումյան, Պրահա
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, որ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում կանոնավոր կերպով կարծիքների փոխանակում է կատարվում Ադրբեջանի հետ:
«Բոլորին հայտնի է, թե Թուրքիան ինչ նշանակություն է տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւ խորհրդարանում թուրք – ադրբեջանական բարեկամության խմբի ղեկավար Մուսթաֆա Քաբաքչին [...]

Posted by admin on February 19th, 2009

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր նախաձեռնություն` ամերիկյան Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ` գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` չորս կոնգրեսականները իրենց նամակում, մասնավորապես, գրում են. – «Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ մենք [...]

Posted by admin on February 13th, 2009

Տիգրան Բալայան. «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին ի պատասխան, մեկնաբանել է թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը Թուրքիայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:
«Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում», – ասել է Բալայանը: – «Ինչպես բազմիցս նշել է արտգործնախարար [...]

Posted by admin on February 11th, 2009

Ալի Բաբաջան. «Մենք առաջընթաց գրանցեցինք երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում»

Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում երկու կողմերի միջեւ առաջընթաց է արձանագրվել:
Թուրքական «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, Ալի Բաբաջանը կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի [...]

Posted by admin on February 9th, 2009