Archives

ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Արցախի կազմկերպության 16-րդ շրջանային ժողովը քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը և հեռանկարները, արձանագրում է.
Հայ-թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայսատանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակող ստորացուցիչ և վտանգավոր նախապայամանները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը [...]

Posted by admin on November 22nd, 2009

ՀԱԼԷՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on November 4th, 2009

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՌԱԿ-ՀՅԴ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on October 16th, 2009

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:
Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է.
ա) Արձանագրությունների հրապարակումից հետո, անցած շաբաթների ընթացքում, թեեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում, կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ եւ մեծ հակազդեցություն կա, որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում եւ [...]

Posted by admin on October 12th, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, մասնավորապես նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակավ քննարկելու մեր կոչին արագորեն արձագանքեցին հայ ժողովրդի բոլոր հատվածներն ու շերտերը եւ ներգրավվեցին դրա շուրջ ծավալվող բանավեճերին: Վերջին ամիսներին Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի [...]

Posted by admin on October 10th, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների մասին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի դիրքորոշման կեղծումը

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարգելի խմբագրություն,
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) մասին 2009թ. հոկտեմբերի 7-ի Ձեր թերթի ապատեղեկատվական նյութը վրդովմունքի ու բողոքի զգացումներ առաջացրին մեր շարքերում:
Չգիտենք որտեղից եք վերցրել այդ կեղծ տեղեկությունները, որ կառույցներ են եղել Ձեր տեղեկատվության աղμյուրը կամ ինչ նպատակով եք հանրապետության պետական կենտրոնական թերթում այդպիսի մեծ կեղծիք տպագրել, բայց ցանկանում ենք սույն հարցում կրկին անգամ [...]

Posted by admin on October 9th, 2009

ԴԻՄՈՒՄ – ՊԱՀԱՆՋ

Պարոն նախագահ
Մենք` 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան – Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից:
Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը:
Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր [...]

Posted by admin on October 9th, 2009

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ էր եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը:
Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների [...]

Posted by admin on October 7th, 2009

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան հաղորդագրութիւնը

Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքը խոր մտահոգութեամբ կը հետեւի հայ-թրքական յարաբերութիւններու վերջին զարգացումներուն, որոնք լրջօրէն կը վտանգեն Հայաստանի եւ հայութեան ազգային անվտանգութիւնն ու արժանապատուութիւնը:
Հայ-թրքական դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման, պետական սահմանի բացման եւ յարաբերութիւններու կարգաւորման մասին հրապարակուած փաստաթուղթերը ունին պարտուողական բնոյթ եւ կ’ընդգրկեն Թուրքիոյ կողմէ քողարկուած նախապայմաններ:
Արդարեւ, հայ-թրքական ներկայ սահմանը վերահաստատելու քայլը անուղղակիօրէն կը կատարէ Կարսի պայմանագիրը ճանչնալու թրքական [...]

Posted by admin on October 2nd, 2009

Շուէտի հայ համայնքի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին

Համայն աշխարհի հայութեան ուշադրութիւնն այսօր սեւեռած է չարաբաստիկ երկու արձանագրութիւնների եւ դրանցից բխող հայակործան հետեւանքների վրայ:
Ինչպէս երբեւէ, այսօր մենք կանգնած ենք լինել-չլինելու հարցի առջեւ: Այսօր, ինչպէս երբեք, կայ իրական վտանգ կորցնելու այն, ինչ ձեռք է բերուել տարիներով մղած պայքարի, արեան, արցունքի եւ ամենակարեւորը` միասնութեան շնորհիւ:
Աշխարհասփիւռ հայութեան կարծիքն անտեսուած է, մեր ձայնը չի լսւում կարծես, մեր [...]

Posted by admin on October 1st, 2009