ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ARF-Logo-s2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրա¬պե-տության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերություն¬ների զարգաց¬մանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.

    ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայման¬ների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

    բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաս¬տատ¬ման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

    գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնա¬ցումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին:

Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղա-սպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահար¬ցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում) եւ Հայաս¬տանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժաման¬ցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը` որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով:

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքակա-նությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստ¬ների հավանականությունը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
01 սեպտեմբերի 2009թ.
ք. Երեւան