Archive for May 1st, 2010
Թուրքիան հրաժարվում է նախապայմաններից` պայմանով
“Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների ընդունում ենք, սակայն դրա առջեւ մի բան ենք դրել` տարածաշրջանում խաղաղության ապահովումը, ինչն առանց Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման անհնար է”,-հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով` գործընթացի առկախումը Հայաստանի որոշումն է, իրենք, սակայն, շարունակելու են հավատարմությունը` արձանագրություններին:
Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Թուրքիային
Այսօր ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանի, Դավիթ Լոքյանի եւ Լիլիթ Գալստյանի հետ հանդիպել է Ֆրանսիայի Վին Ուրբանի քաղաքապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Ժան Պոլ Բրեդի գլխավորած պատվիրակությունը: Նա նշել է, որ ինքը թուրքական ժխտողականության դրսեւորումներին հանդիպել է:
Շփվեցին, առանց Ցեղասպանության հիշատակման
Այն,որ հայ-թուրքական գործընթացը առաջ չի գնում,հայտի էր վաղուց:Այն,որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պաշտոնապես կասեցվում է,հայտնի դարձավ ապրիլի 22-ին:Բայց արձանագրությունները ինչպես կային,այնպես էլ կան ու շարունակում են կրել երկու կողմերի ստորագրությունները:Սակայն հիմա շատերին ձեռնտու է գործընթացի իմիտացիան պահել: