Archive for February 26th, 2010

«Ողջամիտ ժամկետը» երկարաձգելու նոր հնարավորություն

Թուրքական «Taraf» թերթի կողմից հրապարակած «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան խուզարկություններ եւ ձերբակալություններ: Պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով փետրվարի 22-ին ձերբակալվեցին 49, փետրվարի 24-ին` 8 պաշտոնաթող եւ ծառայող բարձրաստիճան զինվորականներ, որոնց կեսը գեներալներ են:
Ելնելով այս ամենից` ՀՀ քաղաքական դաշտում ակտիվորեն սկսել են շրջանառվել տեսակետներ, իբր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կձգձգվի Թուրքիայում [...]

Posted by admin on February 26th, 2010

Հիլարի Քլինթոն. «Լավ կլինի, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն իրենք հաղթահարեն անցյալը»

Վաշինգտոնը շահագրգռված է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անկեղծ ու լիարժեք ուսումնասիրությամբ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Քլինթոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների [...]

Posted by admin on February 26th, 2010

Ամերիկացի դիվանագետը բացահայտում է Կարսի պայմանագրի գոյությունը

Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, Թուրքիայում օրերս խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին հաստատել է, որ դրանցում պարունակվում են այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնում էին Հայաստանում: Այդ մասին Հայաստանում լռում են: Իսկ ինչ է ասել ԱՄՆ դեսպանը Անկարայում:

Posted by admin on February 26th, 2010