Archives

ԵԽԽՎ-ում Ցեղասպանության ճանաչման հայտարարություն

“Հաշվի առնելով, որ լրացել է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, Վեհաժողովի ներքո ստորագրյալ անդամները Վեհաժողովի անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ…”: Այսօր առավոտյան ԵԽԽՎ լիագումար նիստի մեկնարկին ֆրանսիացի պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն:

Posted by admin on April 30th, 2010

Թուրքիան ” պահանջում է պատմաբանների հանձնաժողով”

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում հայթուրքական հարաբերություններին անդրադառնալով այդ երկրի բարձրագույն մարմինը առաջին հերթին խոսել է պատմաբանների հանձնաժողովի մասին ու անկողմնակալ ուսումնասիրության անցկացման կոչ արել։

Posted by admin on April 30th, 2010

Դավութօղլուն. Կարսի պայմանագիրն իրավական ուժ ունի

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ոչ մի կասկած չունի Կարսի պայմանագրի` իրավական ուժ ունենալու առնչությամբ: Միաժամանակ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հետաքրքրված է Նախիջեվանի ապագայով:

Posted by admin on April 28th, 2010

ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ Քնեսեթում

Այսօր Իսրայելի խորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասապանությունը ճանաչող բանաձեւ: Փաստաթղթի հեղինակը սոցիալիստական “Մերեց” կուսակցության առաջնորդ Հայիմ Օրոնն է:

Posted by admin on April 28th, 2010

Ամերիկահայերի բողոքի ձայնը չի լռում

Չնայած Նախագահ Օբամային ուղերձին, ուր կրկին բացակայում էր Ցեղասպանություն եզրույթը, ամերիկահայությունը շարունակում է դատապարտման կոչով իր բողոքի ձայնը բարձրացնել` հայության կոտորածի ճանաչման ու հատուցման համար: Ներկայացնում են Հորիզոն հեռուստաընկերության մեր գործընկերները:

Posted by admin on April 28th, 2010

Թուրքիան զայրացած է Օբամայի ելույթից

Օբամայի հայտարարությունից հաշված ժամեր անց այն արդեն մեկնաբանում էր թուրքական կողմը: “Մենք դեմ ենք սխալ եւ միակողմանի քաղաքական տեսանկյուն արտացոլող այդ հայտարարությանը…”,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Posted by admin on April 28th, 2010

Օբաման Ցեղասպանության փոխարեն արտասանեց Մեծ Եղեռն

Ես միշտ էլ հայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թ-ին տեղի ունեցածի առնչությամբ եւ իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մինչդեռ ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ գնացածներին…”:

Posted by admin on April 28th, 2010

Կիրո Մանոյանը կասեցման մեջ վտանգ է տեսնում

Ապրիլի 24-ին Թուրքիայում կազմակերպված միջոցառումները դեռեւս չեն նշանակում, որ այդ հասարակության մեջ ինչ-որ բան փոխվել է, քանի որ իշխանությունների արտոնած հավաքները թերեւս ցուցադրություններ էին:

Posted by admin on April 28th, 2010

Արձանագրություններին “տանջամահ” են անում

Ամեն ապրիլի 22 ոչ պաշտոնական, դառնում է հայ թուրքական հարաբերությունների որեւէ շրջադարձի օր: Նախորդ տարի այս օրը հրապարակվեց ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունը, որն առաջ բերեց լուրջ բանավեճ…

Posted by admin on April 23rd, 2010

Նախագահ. վավերացման գործընթացը կասեցված է

22-ը ապրիլի, 2010 թվական. Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` հայ ժողովրդին` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախագահի ուղերձը` ամբողջությամբ:

Posted by admin on April 23rd, 2010