Archives
252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է
252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են լրագրողներին. “Կանխատեսումներ անել առայժմ պետք չէ, որովհետեւ առջեւում դեռ գործընթացներ կան, ու դրանց զարգացումներով է պայմանավորված բանաձեւի ճակատագիրը”:
Թուրքական սպառնալիքներն այլեւս բացահայտ են
Հայկական բանաձեվի ընդունմանը թուրքական իշխանությունների արձագանքը եղավ միանգամից: Դեսպանի ետ կանչում, ամերիկյան դիրքորոշման հստակ պահանջ, սպառնալիք հետագա հարաբերությունների վատթարացման երանգներով: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կատակերգություն էր, անհարգալից` թուրքերի նկատմամբ. թուրք պաշտոնյաների արձագանքը չուշացավ:
Հայաստանի պայքարը` սեփական ստորագրությամբ զինած Թուրքիայի դեմ
Այդ օրը եկավ: Կոնգրեսի դահլիճում, բանաձեւի ընդդիմացողների մեծ մասն այս անգամ, ի լրումն սովորական թուրք-ամերիկյան ռազմավարական կապերի, պատմությանը չմիջամտելու հայտարարությունների, այս անգամ ունեին մեկ փաստարկ: Հայերն ու թուրքերը բանակցում են: Իսկ թուրքերի ձեռքում կա մի զենք, որի վրա կա հայկական ստորագրություն:
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է
Թուրքիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Թուրքիան ետ է կանչել դեսպանին ԱՄՆ-ից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության օրինագծի ընդունումից անմիջապես հետո Անկարան ետ է կանչել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին:
Թուրքիան նախապայմաներից չի հրաժարվի
ԱՄն Կոնգրեսում բանաձեւի քվեարկության ավարտից հետո Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանը հայտարարել է, որ հանձնաժողովը երբեք չի շարժվի այլ պետությունների առաջ քաշած օրակարգերով: Նա նշել է, որ ՍԴ-ի որոշումն ու Ղարաբաղի հարցը շարունակելու են գլխավոր նախապայմանները մնալ:
Նալբանդյանը ողջունել է բանաձեւի ընդունումը
Կոնգրեսում քվեարկությունից հաշված րոպեներ անց CNN ՀԸ-ը ուղիղ եթերում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. “Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը: Այն կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին”:
Գյուլը, բանաձեւն անհարգալից է թուրքերի նկատմամբ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ խիստ արձագանքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. “Որոշման մեջ չկար որեւէ հարգանք թուրք ժողովրդի նկատմամբ: Քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքի համար Թուրքիան պատասխանատու չի լինելու”:
Քլինթոն. “Կոնգրեսի որոշումը կխափանի գործընթացը”
“Ես եւ նախագահ Բարաք Օբաման, թե նախորդ տարի եւ թե այս տարի, շատ պարզ հայտարարել էինք, որ չենք հավատում, թե Կոնգրեսի ձեռնարկած ցանկացած քայլ արդյունավետ է եւ մենք դեմ ենք դրան”,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դիրքորոշման կտրուկ փոփոխումը Քլինթոնը բացատրել է արձանագրությունների ստորագրմամբ:
Թուրքիան քվեների կանխատեսում է անում
Թուրքերը շարունակում են հաշվել քվեների հարաբերակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: “Սաբահի” հաշվարկով` 252-րդ բանաձեւի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդ…