«Ժառանգությունը» ԱԺ դարպասների մոտ կդիմավորի Արձանագրությունները

ZharangLogo.phpԵրբ հայ-թուրքական Արձանագրությունները պաշտոնապես մտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ և դառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, «Ժառանգություն» կուսակցությունը այն կդիմավորի ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով իր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը։ «Ժառանգությունն» այս մասին այսօր հայտարարություն է տարածել` կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին և թույլ չտալ կյանքի կոչել «այս իրավասպան ու հիրավի հայրենադավ փաստաթղթերը»։

«Այդ օրը ողջ ժողովուրդը և նրա շահերն իրապես սպասարկող քաղաքական ուժերը պետք է ապացուցեն հայոց ինքնիշխանությանը, իրավունքին ու արժանապատվությանը տեր կանգնելու իրենց անկոտրում կամքը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը փետրվարի 10-ին Լոնդոնում հայտարարել է, որ պատրաստվում է մոտ օրերս Արձանագրություններն ուղարկել խորհրդարան։

Tert.am