2018-03-01 – ՀՀ նախագահ. «Այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»

<strong>ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 մայիսի 2009թ.</strong>
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 մայիսի 2009թ.
Սիրելի՛ հայրենակից, tableSpace Սիրելի՛ Հայրենակից,

Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները, 10 հոկտեմբեր 2009-ին Զիւրիխի մէջ, երկու երկիրներու Արտաքին Գործոց Նախարարներուն կողմէ ստորագրուելէ ետք, այժմ կը սպասեն երկու երկիրներու խորհրդարաններուն կողմէ վաւերացման։

Իրենց ներկայ բովանդակութեամբ, այդ արձանագրութիւնները կը բաւարարեն Թուրքիոյ կողմէ Հայաստանի առջեւ դրուած երկու նախապայմաններ՝ հրաժարիլ Թուրքիայէն որեւէ հողային պահանջ ունենալէ եւ փաստօրէն հրաժարիլ Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նպատակէն։ Իսկ արձանագրութիւններու վաւերացման գործընթացը կը բաւարարէ Թուրքիոյ երրորդ նախապայմանը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պայմանաւորել Արցախի հիմնահարցով։

Այս պատճառներով, մենք մեր բոլոր օրինական միջոցները ի գործ պիտի դնենք, որպէսզի առաջքը առնենք այս արձանագրութիւններու վաւերացումին։

Այս վտանգները կանխելու համար, սիրելի հայրենակիցներ, կոչ կ՚ընենք ձեզի ձեր բողոքի ձայնը բարձրացնելու եւ դիմելու Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներուն՝ այս արձնագրութիւնները այս բովանդակութեամբ չվաւերացնելու պահանջով։

17-11-2009

Քայլ առնելու համար,
ՍԵՂՄԵՑԷՔ ԱՅՍՏԵ՛Ղ.

2009թ-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, երկու երկրների Արտաքին Գործոց Նախարարների կողմից ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, որոնք այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացման:

Իրենց բովանդակությամբ, այդ արձանագրությունները բավարարում են Թուրքիայի կողմից Հայաստանի առջեւ դրված երկու նախապայմաններ` հրաժարվել Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներից եւ փաստորեն հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից: Իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը բավարարում է Թուրքիայի երրորդ նախապայմանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորել Արցախի հիմնահարցով:

Այս պատճառներով, մենք մեր բոլոր օրինական միջոցները պետք է գործադրենք, որպեսզի այս արձանագրությունների վավերացման առաջն առնենք:

Առկա վտանգները կանխելու համար, սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում, բարձրացնել ձեր բողոքի ձայնը եւ դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` արձնագրությունները այս բովանդակությամբ չվավերացնելու պահանջով:

17-11-2009

Քայլ առնելու համար,
ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵ՛Ղ.

[print_link]